Եկեղեցին իսկապես բարենորոգման փուլ է անցնում հենց հիմա, քանի որ մտել է պատմական բարդ մի շրջան. Աննա Կոստանյան
Եկեղեցին կբարենորոգվի այն ժամանակ, երբ հենց եկեղեցին ինքն իր միջից Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ սկսի նորոգել հոգևոր տաճարը, արգելի տարատեսակ «բենթլիների», «յաշիկների» ու դրանց քաղքենի տերերի ու երևույթների մուտքը եկեղեցու տարածք՝ միջոցառումների պատրվակով։ Բարենորոգողներն էլ հենց իրենք ազնվորեն պիտի պատրաստ լինեն նորոգման, ոչ թե թատերական ներկայացումների ու բեմականացման։
Եկեղեցին իսկապես բարենորոգման փուլ է անցնում հենց հիմա, քանի որ մտել է պատմական բարդ մի շրջան, երբ ջրի երես է դուրս գալիս ծածուկ, բայց արդեն բացահայտ դավաճանությունը պետության, հայրենիքի, ազգի ու ազգային արժանապատվության հանդեպ։ Պատմական այս առատաձեռն հնարավորությունը եկեղեցին լավագույնս պետք է օգտագործի՝ ապացուցելու իր ամրությունը, հոգևոր կայությունը, արժեքային հենքը, նվիրումը հայոց պատմությանը, պետությանը ու հայի ինքնության պահպանությանը։ Այս հնարավորությունը այո պատմական է, սակայն այն բաց թողնելը կլինի ճակատագրական։ Մթության մեջ լույսը միշտ հաղթում է, վատի մեջ լավը գտնել ու դիտարկել որպես հնարավորություն, հաղթողի ամենամեծ խաղաթուղթն է։
Խաղաղություն ու հաջողություն ամենեցուն...




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը