Թրամփն իր թիմի հետ ակտիվորեն քննարկում է Գրենլանդիայի գնման հարցը․ Սպիտակ տան մամուլի քարտուղար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթակաների հետ ակտիվ քննարկումներ է վարում Գրենլանդիան գնելու հնարավորության վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահն այժմ ակտիվորեն քննարկում է այս հարցը իր ազգային անվտանգության թիմի հետ»,-ասել է նա՝ պատասխանելով համարժեք հարցի։
Պատասխանելով Գրենլանդիան ուժով գրավելու հնարավորության մասին հարցին՝ Լևիթը հայտարարել է, որ «նախագահ Թրամփը միշտ դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները»՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ առաջնորդի համար առաջնային որոշումը դիվանագիտական լուծումն է:
«Նախագահը չի բացառում ոչ մի տարբերակ, սակայն դիվանագիտությունը նրա համար միշտ առաջին տեղում է»,-ամփոփել է նա:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...