Խելք, միասնականություն և տոկունություն․ սա է այսօրվա հայ հասարակության առջև դրված գլխավոր խնդիրը
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր (հուշագիր) է ստորագրել է, ըստ որի ԱՄՆ դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող 31 կազնակերպություններից։ Թրամփի վարչակազմը դրանք համարում է «անարդյունավետ, անիմաստ և վնասակար»։ Համաձայն հրամանագրի՝ պետք է դադարեցվի նաև ԱՄՆ կողմից այդ կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորումը:
Կազմակերպությունների ամբողջական ցանկը հասանելի է Սպիտակ տան կայքում (whitehouse.gov)։ Այն ներառում է նաև Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեխաների նկատմամբ բռնության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակը, ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամը, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովը, և այլն։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս հարցի վերաբերյալ հայտարարության մեջ ասել է.
որ Թրամփի վարչակազմն այն կազմակերպությունները, որոնց անդամակցությունը դադարեցվում է, համարել է «շռայլ, անարդյունավետ, վնասակար», «վատ կառավարվող» ինչպես նաև «ավելորդ» ԱՄՆ շահերի և ընդհանուր բարգավաճման համար։
Հարկ է նշել, որ նախագահ Թրամփը, այսօր իր Truth Social սոցցանցում գրել է նաև, որ 2027թ. ԱՄՆ ռազմական բյուջեն 1 տրիլիոնի փոխարեն պետք է կազմի 1,5 տրիլիոն դոլար: Ռազմական բյուջեների շարունակական ավելացումներով են զբաղված նաև ՌԴ-ն, ԵՄ առաջատար երկրները, Ճապոնիան, Չինաստանը, Թուրքիան, Պակիստանը և Հնդկաստանը:
Բազմիցս նշել ենք, որ մեր աչքի առջև փոխվում է աշխարհի կառավարման, համատեղ լուծումների որոնման, հավասարակշռումների, հակակշիռների ու առկա աշխարհակարգի կառուցվածքը: ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ինչպես նաև մի շարք ռեգիոնալ ազդեցիկ երկրների պատկերացումները և տրադիցիոն արտաքին քաղաքականությունները վերանայվում և վերանայվելու են: Իսկ եվրոպական բազմամշակութային քաղաքականությունը՝ կարծես թե վերջնական ձախողման է գնում: Հետևաբար, առաջիկա միջպետական հարաբերություններում միջազգային գործող շատ կազմակերպություններ կամ միջազգային հանրությունը, դեռևս տևական ժամանակ, իրական ազդեցություն չեն կարողանալու ունենալ և աստիճանաբար դառնալու են «ավելորդ»:
Խելք, բանականություն, պատասխանատվություն, միասնականություն, ճկունություն և տոկունություն: Սա է այսօրվա հայ հասարակության և նրա քաղաքական համակարգի առջև դրված գլխավոր խնդիրը»:




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան