Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանը ոչ մի օր չի կորցնում
Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավանքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի օր չի կորցնում։ Սուրբ Ծննդյան տոնը փչացնելուց հետո Փաշինյանը երեկ էլ հայտարարել է, թե տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը։ Թե ովքեր են խորհրդի կազմում, հայտնի չէ, ըստ ամենայնի, տիրադավ 10 եպիսկոպոսները, ինքը՝ Փաշինյանը, թեև նա հայտարարել էր, որ այլ անձինք ևս կարող են ներգրավել այդ խորհրդի կազմում։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, թե քննարկվել են եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը, առաջիկա աշխատանքների շրջանակը, նաև քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացման ուղղված գործողությունները, կայացել են անհրաժեշտ որոշումներ։
Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու վերնախավն ու Ամենայն հայոց կաթողիկոսը ձեռքերը ծալած չեն նստել։ Արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի խոսքով, եկեղեցին նախատեսում է առաջիկայում Ազգային եկեղեցական ժողով հրավիրել։ «Շուտով դուք դրա մասին ևս կիմանաք։ Երբեք չթվա, թե այդ նիստը սարերի հետևում է։ Չէ՛, շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, նրանք կսթափվեն, կհասկանան, նաև համարժեք կգնահատեն ճնշումները և կլինեն եկեղեցու մեջ»,– ասել է Դանիելյանը։ Նա հստակ ժամկետ չի նշել` հավելելով, որ ժողովը չի ձգձգվի, քանի որ կան շատ կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն այդ մակարդակով։
Մեկ անգամ արդեն ժողովը հետաձգվել էր, և ինչը թույլ էր տվել Փաշինյանին և նրա միացած եպիսկոպոսներին կեղծ հայտարարություններ անել, փորձելով առաջ մղել իրենց օրակարգերը։ Որքան Հայ առաքելական եկեղեցին ուշացնի այդ ժողովի գումարումը, ինչպես նաև տիրադավ եպիսկոպոսներին ու այլ հոգևորականների կարգալույծ անելու գործընթացը, այնքան ավելի գործող իշխանությունների դիրքերը ամրապնդվելու են, ուստի հարկավոր է օր առաջ իրականացնել բոլոր այդ գործողությունները՝ Փաշինյանին և նրա կողմնակիցներին զրկելով մանևրելու հնարավորությունից։
Մանե Սարգսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը