Ֆրանսիան դեմ կքվեարկի ԵՄ-Մերկոսուր համաձայնագրին. Մակրոն
Ֆրանսիան ուրբաթ օրը կքվեարկի Եվրամիության և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի՝ «Մերկոսուրի» միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման դեմ, X հարթակում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
2025 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները հետաձգել են «Մերկոսուրի» երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն առնվազն մինչև հունվար։ ԵՄ-«Մերկոսուր» համաձայնագրի վերաբերյալ երկրորդ քվեարկությունը նախատեսված է 2026 թվականի հունվարի 9-ին։
«Ֆրանսիան աջակցում է միջազգային առևտրին, սակայն ԵՄ-ի և «Մերկոսուրի» միջև կնքված համաձայնագիրը հնացած է, որը շատ երկար քննարկվել է, այս համատեքստում Ֆրանսիան դեմ կքվեարկի այս համաձայնագրին», - նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այս համաձայնագրի շրջանակներում երկիրը «Մերկոսուրից» երեք կարևոր զիջում է ակնկալել՝ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման համար հատուկ անվտանգության կետի ձևակերպում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում արտադրական պայմաններին մոտեցման մեջ փոխադարձության մեթոդ (հայելային միջոցառումներ) և սանիտարական վերահսկողության ուժեղացում՝ «Մերկոսուրի» արտադրանքի եվրոպական չափանիշներին համապատասխանությունն ապահովելու համար։
«Ես կշարունակեմ պայքարել Եվրոպական հանձնաժողովի կողմից մեր ֆերմերներին պաշտպանելու համար ստանձնած պարտավորությունների լիարժեք և կոնկրետ իրականացման համար», - հավելել է նա։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...