Նարեկի հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն պետք է միանալ նրա պայքարին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Հացադուլ հայտարարելու՝ Նարեկ Սամսոնյանի որոշումը լիովին հասկանալի է։ Անելու ուրիշ ի՞նչ էր մնում Նարեկին՝ ո՛չ արդարադատություն կա, ո՛չ պայքար։ Ի՞նքն էլ նստեր սպասեր ընտրությունների։ Չունի նա այդ հնարավորությունը։ Ոչ էլ սպասող տեսակ է։ Պայքարող է։ Ու այս փուլում այսպես է պայքարում։
Հետևաբար՝ հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն այս պահին այլ բան է պետք անել՝ միանալ նրա պայքարին։ Դա կլինի ամենալավ ազդակը, որպեսզի Նարեկը դադարեցնի հացադուլը։
…Ժամանակ չկա։ Հացադուլը ոչ ոքի երկար մտածելու հնարավորություն չի թողնում։ Պետք է արդեն այսօր գործել։ Ահա այս կարևոր ուղերձը Նարեկը երեկ հղեց հանրությանն ու հատկապես ընդդիմությանը։ Նրա հացադուլն արագ գործելու կոչ է։ Արագ գործել, ոչ միայն իր, այլև ամբողջ երկրի ազատությունը նվաճելու համար։ Որովհետև ժամանակ իսկապես չկա։ Այսպես թե շարունակվեց, աչքներս չենք հասցնելու թարթել ու տեսնելու ենք, որ Նիկոլը կրկին զավթել է իշխանությունը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը