Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոն կտա՞ն
Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոր պաշտոնի նշանակել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին, որին խայտառակ կերպով հեռացել էր՝ ընդամենը «Վոթսափով» հաղորդագրություն ուղարկելով։ Քյարամյանը ներկայումս հերքում է տեղեկությունները, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր վերաբերյալ բարեվարգության ստուգման գործընթաց է իրականացվում։ Ներկայումս իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն հիմնած Քյարամյանը պնդում է, թե իրեն ավելի լավ է զգում մասնավոր հատվածում, բայց մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մտադիր է բարձր պաշտոնի նշանակել իր իշխանության օրոք սրընթաց կարիերա արած Արգիշտի Քյարամյանին։
Վերջինս նշենք՝ ըստ մամուլի տեղեկությունների՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Սրբազանի որդին է և առաջ է գնացել բացառապես այդ հանգամանքով պայմանավորված։ Առաքել Սրբազանն էլ Նիկոլ Փաշինյանի ջերմ կողմնակիցներից մեկն է դարձել և աջակցում է Փաշինյանի «բարենորոգման» շարժմանը։ Թեպետ վերջին շրջանում նա ակտիվ չի երևում և հայտարարություն ստորագրած 10 եպիսկոպոսների թվում էլ չկա, ակնհայտորեն, Փաշինյանը ցանկանում է վերջինիս ևս ներգրավել իր ծրագրերում։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, թե Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացվում է բարեվարգության ստուգման գործընթաց, իսկ դա կարող է կատարվել միայն երկու դեպքում՝ պաշտոնի նշանակման կամ առաջխաղացման համար։ Եվ հաշվի առնելով, որ Քարամյանը ներկայումս պաշտոն չի զբաղեցնում, ակնհայտ է, որ նրան փորձում են ինչ-որ նոր պաշտոնի նշանակել։
Թե որն է, մեր աղբյուրն առայժմ չի հայտնում, բայց և չի բացառվում, որ Քյարամյանին վերադարձնեն Քննչական կոմիտե կամ էլ Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախագահի կարգավիճակով։ Ի դեպ, իշխանությունը դեմ չէ Քյարամյանին դարձնել նաև գլխավոր դատախազ՝ հաշվի առնելով Աննա Վարդապետյանի նկատմամբ գործող իշխանությունների և հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների խորը դժգոհությունը։ Վարդապետյանը սկսել է երբեմն-երբեմն չենթարկվել Փաշինյանին, ինչն էլ լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխող թիմի կազմում։
Լալա Սարգսյան




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան