Փաշինյանը ձայնագրության է գնացել Հանրային ռադիո
Երեկ ժամեր շարունակ Հանրային ռադիոն վերածվել էր ամրացված «ֆորպոստի»։ Բանն այն է, որ Փաշինյանը մեր շքախմբով ժամանել էր Հանրային ռադիո, և դրանից ժամեր առաջ ոստիկանությունն ու Փաշինյանի անվտանգության ծառայությունը շրջում էին ռադիոյի տարածքում և միջանցքներում։
Փաշինյանը Հանրային ռադիո է եկել մեկ նպատակով։ Հիշեցնենք՝ դեռևս Ամանորին, նա «Քաղպայմանագրի» ամփոփիչ ժողովից հետո խնջույքի ժամանակ նվագել էր Աննա Հակոբյանի նվիրած թմբուկներով և այժմ էլ ցանկանում է տեսահոլովակ նկարել և պրոֆեսիոնալ պայմաններում ձայնագրություն իրականացնել։ Հենց այդ նպատակով էլ երեկ Հանրային ռադիո էին բերել Նիկոլ Փաշինյանի թմբուկները, ինքը ժամանել էր և ձայնագրել իր ստեղծագործությունը, որը գրված է իր «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա։
Ի դեպ, Հանրային ռադիոյի աշխատակիցներին պարտադրել են կայանատեղից դուրս բերել մեքենաները, շատերին էլ պարտադրել են շուտ լքել ռադիոյի տարածքը՝ հաշվի առնելով, որ ի տարբերություն հեռուստատեսության, Հանրային ռադիոյում ընդդիմադիր տրամադրված մարդիկ ավելի շատ են, իշխանությունը մտավախություն է ունեցել, թե նրանք կարող են տեսնելու դեպքում մի երկու քաղցր խոսք ասել Փաշինյանին։
Նանե Եղիազարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը