Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ Կարապետյան Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն Մանվելյան Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ Սավգուլյան Պահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ Սիմոնյան Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ Իշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա Կոստանյան Վախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Իրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր Կամենդատյան
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մոտ ժամանակներս կարող է ուղերձով դիմել ազգինԱյս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուՇիրակի մարզում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է դաշտում. կա 5 զոհ, 3 վիրավորՎաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՎաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»Ադրբեջանի բանակը մարտավարական վարժանքներ է անցկացրել«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԱռաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը․ ՀովհաննիսյանՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԵկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԻրանը հերքում է լուրերը, թե իր պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան ԱբրահամյանԵփված մսի ոսկորների միջից «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Քաղաքականություն

«Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը. նա ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն դարձնի իշխանությանը վերահսկելի և խզի դրա կապը Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների հետ». Էդմոն Մարուքյան

Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես ասում է Էդմոն Մարուքյանը, շատ կարևոր դեր է խաղում հայ ժողովրդի կյանքում, և նրա դերը նշված է Սահմանադրության մեջ։ Հայաստանի գործող Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին և պետությունը առանձին կառույցներ են, պետության և եկեղեցու միջև լիազորությունները հստակորեն տարանջատված են։ Պետությունը հանդես չի գալիս եկեղեցու դեմ,  հակառակը, ենթադրում է պետական իշխանության ինստիտուցիոնալ չեզոքություն և բացառում է միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին, կառավարմանն ու ծեսերին։

RegionsTV-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը պնդում է, որ Հայաստանի վարչապետի ցանկացած գործողություն՝ ուղղված Հայ Եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կազմակերպության դեմ, հակասահմանադրական է։

«Նախ՝ Փաշինյանը պնդում է, թե օրինական ընտրված և օծված Գարեգին Երկրորդը Կաթողիկոս չէ, քանի որ նա իբր խախտել է եկեղեցական կանոնները, և հանդես է գալիս նրա հրաժարականի կոչերով։ Անցյալ տարվա հոկտեմբերից նա, ոստիկանական խիստ հսկողության ներքո, գրեթե ամեն կիրակի մասնակցում է պատարագների Հայաստանի տարբեր եկեղեցիներում, որոնք մատուցվում են արդեն իսկ կարգալույծ արված կամ ՀԱԵ բարձրագույն հոգևորականության հետ հակամարտության մեջ գտնվող քահանաների կողմից։ Բոլոր նման պատարագների ժամանակ հոգևորականները չեն հիշատակում Կաթողիկոսին, ինչը կարգի խախտում է։ Երկրորդ՝ երբ նրան հարցնում էին, նա ասում էր՝ «ես գնացել եմ ոչ թե որպես վարչապետ, այլ որպես հավատացյալ», բայց միևնույն ժամանակ բոլոր իրավապահ մարմինները պետք է ապահովեն նրա անվտանգությունը։ Դեկտեմբերի 5-ին Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ ստորագրեցին հայտարարություն Համակարգող խորհուրդ ստեղծելու մասին, որը կզբաղվի ՀԱԵ բարեփոխման գործընթացի կազմակերպմամբ։ Փաշինյանը հայտարարեց, որ հանդես է գալիս և՛ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, և՛ որպես Հայաստանի վարչապետ։ Այս պահից սկսած ես արդեն կարող եմ ասել, որ իրավագիտության տեսանկյունից նա իր դեմ քայլեր է անում, որոնք մեղսագրում են իր գործողությունները։ Փաշինյանի գործողությունները ուղղակիորեն հակասում են Սահմանադրության այն հոդվածին, որը երաշխավորում է դավանանքի ազատությունը և եկեղեցու անջատումը պետությունից։ Նրա գործողությունները ոչ միայն հակասահմանադրական են, այլև քրեորեն հետապնդելի»,- ասում է քաղաքական գործիչը։

Էդմոն Մարուքյանը նշում է, որ ներկայումս երկրում շարունակվում է եկեղեցու դեմ ուղղված տոտալ քաղաքական տեռորը, որը սկսվել է Շվեյցարիայում կայացած Եկեղեցիների համաշխարհային խորհրդից հետո, որտեղ բարձրացվել էր Ղարաբաղի պատմական ժառանգության պահպանման հարցը, և նամակներ էին հղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու ՄԱԿ-ին։ Եկեղեցին հանդես է գալիս կտրուկ հայտարարություններով, աշխատում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ բարձրացնելով արցախցիների ճակատագրի և Հայոց ցեղասպանության հարցերը։

Մարուքյանի կարծիքով՝ Փաշինյանն ակնհայտորեն խախտում է Սահմանադրությունը, այնպես որ եկեղեցու դեմ այս ողջ արշավը քաղաքական է։

«Նա ցանկանում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն կապեր չունենա տարբեր երկրներում հայկական Սփյուռքում գործող կազմակերպությունների և եկեղեցու հատվածների հետ. որպեսզի դա լինի պետության ու վարչապետի վերահսկողության տակ գտնվող տեղական կազմակերպություն, որպեսզի եկեղեցին ոչ մի հարցով չդատապարտի Ադրբեջանի գործողությունները, իսկ այս պահին Լեռնային Ղարաբաղում ոչնչացվում է ավելի քան 300 եկեղեցի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով՝ հասարակության կյանքում Հայ Առաքելական Եկեղեցու դերի վերաբերյալ, նշելով,․Շատ է խոսվում Հայ Առաքելական Եկեղեցու՝ քաղաքականության մեջ ներգրավվածության և եկեղեցու կողմից քաղաքական գործունեություն իրականացնելու անթույլատրելիության մասին։ Հայաստանի հանրությունը դրան վերաբերվում է ըմբռնումով, կա կոնսենսուս կամ կոնսենսուս՝ հանած մի քանի հոգի»։ Փաշինյանը։ հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է առնչություն ունենա հասարակական կյանքին։ «Ես կարծում եմ՝ այո, և որ եկեղեցին պետք է դառնա այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ իշխանամետ, որտեղ նույնիսկ մոլի քաղաքական հակառակորդները մոռանում են իրենց հակասությունների մասին, կարող են միասին աղոթել, հաղորդություն ստանալ, մասնակցել պատարագի և եկեղեցական խորհուրդներին։ Եկեղեցին, իմ կարծիքով, հասարակության համար պետք է հենց այդպիսի դեր խաղա»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ եկեղեցու հիմնական առաքելությունը Հիսուս Քրիստոսի ուսմունքի և արժեքների տարածումն է իրական կյանքում։

Էդմոն Մարուքյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ  իշխանությունների գործողությունները եկեղեցու դեմ հայկական ինքնությունը ոչնչացնելու փորձ են։ Հիշեցնում է, որ Հայ եկեղեցին կենտրոնական դեր է խաղացել Հայաստանի հազարամյա պատմության մեջ, եղել է հայ հասարակության հիմնասյուներից մեկը և ունի հայ ժողովրդի ինքնության բոլոր իրավունքները․« Վայելելով հասարակության մեծագույն հարգանքը՝ ՀԱԵ-ն կարող է ոչ միայն ձևակերպել հոգևոր իմաստներ, այլև արտահայտվել սոցիալ-քաղաքական հարցերի վերաբերյալ»։

Մարուքյանը հավելում է, որ վարչապետը սկսել է նողկալի հակաեկեղեցական արշավ, և կառավարության ղեկավարի՝ ազգային արժեքների ու եկեղեցու դեմ նախաձեռնած հակաեկեղեցական վարքագիծը հղի է կործանարար հետևանքներով․« Նա փաստացի անցել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ աշխարհիկ պետության և կրոնական ինստիտուտի միջև հստակ սահմանված գիծը։ Չի բացառվում, որ երկրի Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխություններից հետո այդ կետը հանվի դրանից»։

Նշենք, որ սոցիալական ցանցերում իշխանությունները հայտնել են, որ իր նախաձեռնությամբ ստեղծված և Կաթողիկոսի դեմ ուղղված «բարեփոխումների օրակարգին» միացած քահանաների թիվը հասել է 20-ի։ Նա նաև կոչ է արել համայնքներին ու մարզերին, ինչպես նաև ժողովրդին՝ «աջակցել, խրախուսել, ոգևորել և պաշտպանել բոլոր այն քահանաներին, ովքեր արդեն միացել են կամ պատրաստվում են միանալ բարեփոխմանը»։

Մարուքյանն այս առնչությամբ նշում է, որ Փաշինյանն ու նրա կողմնակիցները հասկացել են, որ չեն կարող ավելի շատ եպիսկոպոսների համոզել հրաժարվել Կաթողիկոսից, նույնիսկ ՊԱԿ-ի (КГБ) թեման բացասական արձագանք չի առաջացրել։ «Ժողովուրդը չի վստահում նրա խոսքերին։ Նա հանդես է եկել կեղծ հայտարարություններով տարբեր հարցերի շուրջ, հետո ներողություն խնդրել, թե «մենք սխալ էինք»։ Ամեն անգամ խաբել ժողովրդին, իսկ հետո ասել՝ «ներողություն եմ խնդրում, ես սխալ էի»։ Սա ինչի՞ մասին է խոսում»,-նկատում է Մարուքյանը։

Նախկին դեսպանը մտահոգություն է հայտնում, որ «Հայաստանում լիբերալ ժողովրդավարության բոլոր ինստիտուտներն արդեն քանդված են, և Փաշինյանը պայքար է սկսել վերջին ինստիտուտի դեմ, որը դեռ իր իշխանության տակ չէ։ Եվ նա ուզում է քանդել ու վերահսկելի դարձնել ՀԱԵ-ն, իսկ հետո Ալիևին ու Էրդողանին ասել, որ ինքը լուծեց նաև այս հարցը։

Ի՞նչ պետք է ձեռնարկել, Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավը կասեցնելու համար, Մարուքյանը պատասխանում է. «Ընդդիմությունը պետք է հանրությանը ներկայացնի ճիշտ արդյունք (պրոդուկտ), որպեսզի վերջինս իրեն աջակցի։ Հանրությունը ցանկանում է, որ ընդդիմությունը ընտրություններին մասնակցի միասնական բլոկով, միասնական ցուցակով, բայց ընդդիմությունը քննարկում է տարբեր հարցեր, այլ ոչ թե նրանք, որոնք հարկավոր էր քննարկել։ Այնպես որ, ես աշխատում եմ այդ ուղղությամբ, լոբբինգ եմ անում, որպեսզի ընդդիմությունը միանա և հանդես գա միասնական բլոկով իշխանության դեմ։ Մենք արդեն սկսել ենք աշխատանքը այդ ուղղությամբ, արդեն կա հարցում։ Հարցման արդյունքներով՝ հարցվածների 68%-ը պահանջում է, որ ընդդիմությունը միանա և կազմի միասնական բլոկ։ Այնպես որ կան շատ հնարավորություններ, պետք է աշխատել և չմեղադրել ժողովրդին, որովհետև ժողովուրդը պահանջում է նորմալ համախմբում։ Կլինի համախմբում՝ նրանք կգնան ընտրությունների և կփոխեն իշխանությունը։ Չի լինի համախմբում՝ այն ժամանակ չի լինի ինտրիգ, և ոչ ոք չի գնա ընտրությունների»։