Կալասը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ առաջարկելու մտադրության մասին
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ պատրաստ է առաջարկել նոր պատժամիջոցներ Իրանի դեմ։
Եվրամիությունը, ինչպես պնդել է Կալասը, արդեն սահմանել է հեռագնա պատժամիջոցներ Իրանի դեմ, մասնավորապես, նրանց դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների խախտումների, միջուկային ծրագրի ընդլայնման և Թեհրանի կողմից Ուկրաինայում ռուսական կողմի ռազմական գործողությունների աջակցության համար։ «Եվ ես պատրաստ եմ առաջարկելու լրացուցիչ պատժամիջոցներ՝ ի պատասխան ցուցարարների դաժան ճնշման», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է նա Die Welt թերթին։ Քաղաքական գործիչը հավելել է, որ Իրանում տեղի են ունենում վերջին տարիների ընթացքում խոշորագույն ցույցեր։
Ըստ DPA լրատվական գործակալության տեղեկատվության՝ սկզբում, հավանաբար, միջոցներ կձեռնարկվեն նրանց դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում ցուցարարների նկատմամբ գործողությունների համար, այդ թվում, հնարավոր է, նախարարների դեմ։ Նրանց նկատմամբ սահմանափակումները կարող են ներառել ԵՄ երկրներ ուղևորութկունների արգելք և ակտիվների սառեցում։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան