Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ․ Տիգրան Դումիկյան

«Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ

Նոր տարին, ինչպես և սպասվում էր, մեկնարկեց ՀՀ վարչապետի կողմից հակաեկեղեցական հռետորաբանության նոր «եռանդով»։ Ըստ գործող իշխանության հղած ուղերձների՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրը այսօր ոչ թե սոցիալական հրատապ հարցերի լուծումն է, տնտեսական կյանքի վերականգնումը կամ պաշտպանունակության ամրապնդումը, այլ Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգումը»։

Այս ծաղրի նմանվող գործընթացը իրականում երկարաժամկետ և խորքային բացասական հետևանքներ է թողնելու՝ թե՛ հասարակության ներսում նոր բաժանարար գծերի ձևավորման, թե՛ պետություն-եկեղեցի հարաբերությունների խաթարման առումով։ Սակայն դա, կարծես, օրվա իշխանությանը չի հետաքրքրում։ Նրանք շարունակաբար պտտվում են Մայր Աթոռի շուրջ՝ բարձր աղմուկ բարձրացնելով և հարմար պահ որոնելով՝ հերթական հարվածը հասցնելու համար։ Համեմատությունը գուցե կոշտ է, սակայն իշխանության ընտրած քաղաքական վարքագիծն ինքնին է նման ասոցիացիա առաջ բերում։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հարևան Իրանում իրավիճակը կրկին մտնում է վտանգավոր փուլ, Հայաստանում աղքատության ցուցանիշները շարունակում են աճել, իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու նպատակով։

Արդյո՞ք սա անմեղսունակություն է։ Այլ ողջամիտ բացատրություն դժվար է գտնել։ Հատկապես եթե հիշենք, որ նույն այս իշխանության օրոք, երբ հասարակության մտահոգ հատվածները բարձրաձայնում էին Արցախի շուրջ զարգացող վտանգների մասին, իշխանության առաջին դեմքը զբաղված էր այդ ահազանգերը հերքելով, դրանց հեղինակներին մեղադրելով, լեռներ մագլցելով ու այնտեղից ԱՄՆ-ին ու Իրանին խաղաղության կոչեր հղելով, կամ անիմաստ հանրահավաքներ կազմակերպելով։ Այդ քաղաքական թեթևամտության կործանարար հետևանքները այսօր արդեն բոլորին են հայտնի։

Եվ այժմ մենք կրկին նույն փակ շրջապտույտի ականատեսն ենք։ Երբ կառուցել չի ստացվում, ամբողջ թիմով անցնում են քանդելուն։ Եվ դա վերաբերում է ոչ միայն եկեղեցուն։ Օրինակ՝ իշխող կուսակցության պաշտոնական սոցիալական էջերում արհեստական բանականությամբ պատրաստված ծաղրական տեսանյութեր են տարածվում քաղաքական մրցակիցների հասցեին։ Տրամաբանական է չէ՞, թե ով է նաև դրա պատվիրատուն։ Սա խոսում է ոչ միայն պետական կամ հանրային միջոցների վատնման, այլև տարրական բարոյականության լիակատար բացակայության մասին։

Հատկանշական է նաև Սամվել Կարապետյանի օրինակը․ երբ հարաբերությունները իշխանության հետ լավ էին, նա ներկայացվում էր որպես «ազգային բարերար»։ Այսօր նա արդեն «ռուսաստանցի գործարար» է՝ հատուկ ընդգծված, բացասական երանգով արտասանվող ձևակերպմամբ։ Արժեհամակարգային նման արագ փոխակերպումները հստակ ցույց են տալիս՝ խոսքը սկզբունքների մասին չէ։ Խոսքը կամքի բացակայության, դիմագծի իսպառ կորստի մասին է, երբ հանուն անձնական շահի պատրաստ են ուրանալ ամեն ինչ՝ ձեզ, մեզ, հայրենիքը։ Եվ դա, ցավոք, արդեն մեկ անգամ արել են։

Հետևաբար, օրակարգը չի փոխվել։ Փոխվել է միայն տարին։ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրականում արժանի չեն նման ղեկավարության և նման վերաբերմունքի։ Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ առաջնորդություն և արժանապատիվ իշխանություն։ 2026 թվականը պետք է դառնա այդ փոփոխության շրջադարձային տարին։ Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և ժողովուրդը կթելադրի իր կամքը»։

Տիգրան Դումիկյան