Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները:
Տղամարդկանց պայքարին մասնակցում են Արամ Հակոբյանը, Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Կարեն Գրիգորյանը, Արսեն Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, իսկ կանանց մրցաշարում հանդես են գալիս Սոնա Կրկյաշարյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Նվարդ Հայրապետյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը, Աստղիկ Հակոբյանը, Լիլիթ Քասինյանը, Նելլի Ջալալյանը և Անգելինա Միրաքյանը:
Տղամարդկանց առաջնության առաջին խաղափուլում հաղթանակ են տարել Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը: Արամ Հակոբյան – Կարեն Գրիգորյան և Մանուէլ Պետրոսյան – Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց առաջնությունում հաղթել են Աննա Խաչատրյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը: Միակ ոչ-ոքին գրանցվել է Սոնա Կրկյաշարյան – Անգելինա Միրաքյան խաղում:
Առաջնությունները կավարտվեն հունվարի 22-ին: Չեմպիոնները կընդգրկվեն Հայաստանի հավաքականներում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»