ԹՐԻՓՓ. ԱՄՆ 74%, ՀՀ 26 %. Գոհար Մելոյանի անդրադարձը
Սահմանդրական իրավունքի փորձագետ, «Մեր ձևով շարժման» անդամ Գոհար Մելոյանը, արձագանքելով Միրզոյան-Ռուբիո հանդիպմանը հաջորդած հայտարարությանը։
Նա, մասնավորապես, Facebook–ի իր էջում գրել է.
«ԹՐԻՓՓ՝ ԹԻՖ
ԱՄՆ 74% – ՀՀ 26 %
Հրապարակվել է TIF-ը (TRIPP Implementation Framework)՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախաձեռնության իրականացման շրջանակը։
Անգլերեն լեզվով կազմված այս 6 էջանոց փաստաթուղթը, որն իրավական առումով մտադրությունների մասին համաձայնագիր է, նախատեսում է հստակ կարգավորումներ երեք խումբ հարցերի վերաբերյալ․
Կարգավորում է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքին վերաբերող որոշակի հարցեր,
նախատեսում է Հայաստանի Հանրապետության կողմից ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությանը հաղորդակցությունների կառուցապատման իրավունքի տրամադրման հետ կապված որոշակի հարցեր։
Սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անցնող «Թրամփի ուղու» հետ կապված սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ոլորտներում իրավասությունների և լիազորությունների բաժանումը ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև՝ ներառյալ, օրինակ, front office–back office լիազորությունների տարանջատումը։
Առաջիկա օրերին մանրամասն կանդրադառնամ նշված հարցերին»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»