Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Հայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ Դավթյան
Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մինչ ՀՀ քաղաքացիների մեծ մասը քնած էր, հրապարակվեց հայ–ամերիկյան համատեղ հայտարարությունը և ԹՐԻՓՓ–ի իրականացման շրջանակը։
 
1․ Փաստաթղթում հաճախ է նշվում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության մասին։ Ու որքան հաճախ է դրա մասին նշվում, այնքան ավելի շատ են երևում այն բովանդակային կետերը, որոնցով վնասվում են ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։
 
Այդ ամենը թաքցնելու և փաթեթավորելու համար օգտագործվել է սրտաճմլիկ ««Ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» գործառնական մոդել» ձևակերպումը։ Ըստ այդմ՝ Ալիևի այն պահանջը, որ ադրբեջանցի վարորդը հայ չինովնիկի՝ մաքսավորի, իրավապահի երես չպետք է տեսնի «Զանգեզուրի միջանցքում», բավարարվել է։ Մերոնք մնալու են հետնամասում։ Իսկ ադրբեջանցիները շփվելու են դեռևս մեզ համար անհայտ ծագման օպերատորների հետ։
 
2․ Պաշտոնական Բաքուն չի ստորագրել այս փաստաթուղթը, բայց Ադրբեջանի պահանջներն ու շահերը, ի տարբերություն հայկականի, բավարարվել են ՀՀ կառավարության միջոցով։
 
«Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար»,– նշված է փաստաթղթում։
 
Այսինքն՝ Ադրբեջանի համար բացվում է անխոչընդոտ ճանապարհ՝ «Զանգեզուրի միջանցք», որի գործարկման դետալները բացված են, իսկ ահա հայկական կողմը ոչ մի համարժեք ճանապարհ չի ստանալու Ադրբեջանի կամ Նախիջևանի հատվածներում, քանզի նման թեմա չկա։ Դա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե իրական ապաշրջափակման, այլ Ադրբեջանի համար անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու հետ։ Մնացած բառերը միամիտների համար նախատեսված «լապշաներ» են։
 
Երբ Արարատ Միրզոյանին հարցնում են, թե արդյոք Ադրբեջանի տարածք մտնելիս հայերը էլի «բեք օֆիս–ֆրոնտ օֆիս» տարբերակով են շփվելու, նա պատասխանում է, թե չգիտի և հույս է հայտնում, որ համարժեքություն կլինի։ Մինչդեռ Ադրբեջանը նման թեմա չի էլ քննարկում։ Այսինքն՝ որևէ խոսք չկա փոխադարձ ապաշրջափակման մասին։ Ու դա Միրզոյանը լավ գիտի, պարզապես ՔՊ–ին հոգեհարազատ ժանրի կանոնների համաձայն այդ հարցը շրջանցվում է։
 
3․ Հայաստանը գործնականում զիջում է իր տարածքի վրա լիակատար ազդեցության մի զգալի հատվածը 99 տարով՝ 76/24 տոկոսային հարաբերակցությամբ (49 տարուց խոստանում են 24–ը դարձնել 49%)։
Արցախը դավաճանաբար հանձնելը «Զատո Հայաստանի ինքնիշխանությունն ենք պաշտպանում և Սյունիքի միջանցքը չենք տալիս» ձևակերպմամբ արդարացնող Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել և հանձնում և՛ Արցախը, և՛ ՀՀ ինքնիշխանությունը, և՛ միջանցքը։
 
4․ Փաստաթղթից շահում են՝
 
• ԱՄՆ–ը, որը աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ու ֆինանսական տեսանելի օգուտներ է ստանում և ստանալու,
• Ադրբեջանը, Թուրքիան, որոնց դարավոր երազանքն է եղել միմյանց միջև ցամաքային ուղիղ կապի ապահովումը և թուրանական գաղափարների առաջ մղումը․ նրանց շահը և՛ ռազմաքաղաքական է, և՛ տնտեսական,
• Նիկոլ Փաշինյանը, որի միակ նպատակն իշխանական աթոռը պահելն է, այս փաստաթուղթն ակնհայտորեն օգտագործելու է խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ «Խաղաղություն եմ բերել» սուպեր բլեֆի միջոցով քվե կորզելու նպատակով։
 
5․ ԹՐԻՓՓ–ը արդյունավետ կլինի և չի դառնա տարածաշրջանային ալեկոծումների պատճառ, եթե
• Հայաստանը ստանա լիակատար ապաշրջափակման հնարավորություն՝ հյուսիս–հարավ, արևելք–արևմուտք ուղիների գործարկմամբ,
• Հայաստանը փոխադարձության սկզբունքով հնարավորություն ստանա ԹՐԻՓՓ–ին համարժեք ճանապարհ ստանալ Նախիջևանով դեպի Իրան, Ադրբեջանով դեպի Ռուսաստան,
• ԹՐԻՓՓ–ի գործարկման մեջ իրենց համար ևս շահ տեսնեն Ռուսաստանն ու Իրանը, այլ ոչ թե մտավախություն ունենան, որ դա տարածաշրջանից իրենց դուրս մղմանն է միտված․ Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ,
• Հայ–ադրբեջանական խաղաղության ծրագիրը կյանքի կոչվի «գետնի վրա» հնարավորություններ ունեցող երաշխավորի առկայությամբ։
․ ․ ․
Հայաստանի համար իրական խաղաղություն, իրական անվտանգություն և իրական ապաշրջափակում ապահովելու գլխավոր նախապայմանն իշխանափոխությունն է։ Պարտության ու պատերազմի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը չի կարող դրանք ապահովել։
 
ԱԺ ընտրություններում ընդդիմադիր դաշտը պետք է հանդես գա ոչ թե հատվածական ու կորպորատիվ շահերով, մերկանտիլ հաշվարկներով, այլ միասնական գործողությունների ծրագրով։ Միայն այդ դեպքում է հնարավոր հաջողությունը։
 
Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման օրակարգը կյանքի կոչվի։