Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»
ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումըԵս շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ Թրամփ«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան
Սպորտ

Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած անցած տարվա ընթացքում Հայաստանում մակրոտնտեսական ցուցանիշների՝ առաջին հայացքից դրական դինամիկային և տնտեսական ակտիվության արագացմանը, ձևավորվող պատկերը շատ ավելի բազմաշերտ և մտահոգիչ է, քան կարող է թվալ մակերեսային գնահատման դեպքում։

Տնտեսական ակտիվության աճը, որը 2025 թվականի դեկտեմբերին 11 ամսվա (հունվար-նոյեմբեր) արդյունքներով հասել է 8,3 տոկոսի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,4 տոկոսի դիմաց, ինքնին դեռ չի նշանակում կայուն և ներառական տնտեսական զարգացում։ Ընդհակառակը, այդ աճի կառուցվածքային վերլուծությունը բացահայտում է մի շարք ռիսկային միտումներ, որոնք միջնաժամկետ հեռանկարում կարող են լուրջ մարտահրավերներ ստեղծել ինչպես տնտեսական կայունության, այնպես էլ սոցիալական բարեկեցության համար։ Առաջին հերթին ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ տնտեսական ակտիվության աճը ձևավորվում է ոչ թե արտահանմանն ու արտադրողականությանը ուղղված հատվածների հաշվին, այլ հիմնականում ներքին պահանջարկի վրա հիմնված ճյուղերի ակտիվացման արդյունքում։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականի հունվար-նոյեմբերին տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է շինարարության ոլորտը, որտեղ աճի տեմպը 14,9 տոկոսից հասել է 20,1 տոկոսի։ Սա կարող է պայմանավորված լինել պետական կապիտալ ծախսերի, ենթակառուցվածքային ծրագրերի, ինչպես նաև մասնավոր շինարարության ակտիվացմամբ, սակայն եթե նման աճը կապված չէ արդյունաբերության և արտահանման ընդլայնման հետ, ապա ունի կարճաժամկետ բնույթ և չի կարող ստեղծել երկարաժամկետ արտադրողական հիմք։ Շինարարությունը, լինելով ցիկլային ոլորտ, զգայուն է ինչպես ֆինանսական հոսքերի, այնպես էլ պետական բյուջետային քաղաքականության փոփոխությունների նկատմամբ, և դրա վրա հիմնված տնտեսական աճը հեշտությամբ կարող է վերածվել անկման՝ արտաքին կամ ներքին ցնցումների դեպքում։

Նմանատիպ պատկեր է դիտվում նաև ծառայությունների ոլորտում, որտեղ տարեկան աճը արագացել է 6,3 տոկոսից մինչև 10,9 տոկոս։ Թեև ծառայությունների զարգացումը ժամանակակից տնտեսությունների բնական գործընթաց է, Հայաստանի դեպքում այն ևս մեծապես պայմանավորված է ներքին սպառմամբ, ֆինանսական ներարկումներով, առևտրային և կենցաղային ծառայություններով, սակայն ուշագրավ է, որ դրանում շատ փոքր տեղ են զբաղեցնում բարձր ավելացված արժեք ստեղծող, արտահանելի ծառայությունները։

Ամենախնդրահարույց ազդակներից մեկը արտաքին առևտրի կտրուկ վատթարացումն է։ Եթե մեկ տարի առաջ արտաքին առևտուրը Հայաստանի տնտեսական աճի առանցքային հենասյուներից մեկն էր և արձանագրում էր զգալի աճ, ապա 2025 թվականին այն շարունակել է նվազել երկնիշ տեմպերով։ Նման իրողությունը վկայում է ոչ միայն արտահանման հնարավորությունների սահմանափակման, այլև տնտեսության մրցունակության խնդիրների մասին։ Արտաքին առևտրի դանդաղումը նշանակում է արտարժութային մուտքերի կրճատում, վճարային հաշվեկշռի վրա աճող ճնշում և կախվածության խորացում ներքին սպառման և ներմուծման հաշվին ձևավորվող տնտեսական ակտիվությունից։

Արտաքին առևտրի հետ սերտորեն կապված է արդյունաբերության վիճակը, որն այսօր դառնում է տնտեսության ամենաթույլ օղակներից մեկը։ Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ մեկ տարի առաջ տնտեսության աճի շարժիչ ուժ հանդիսացող արդյունաբերական հատվածը 2025 թվականին փաստացիորեն լճացել է։ Եթե 2024 թվականին արդյունաբերության տարեկան աճը կազմել է 7,6 տոկոս, ապա 2025 թվականին այն նվազել է մինչև ընդամենը 0,5 տոկոս, ինչը կարելի է բնութագրել որպես աճի արգելակում։ Սա նշանակում է, որ տնտեսությունը կորցնում է իր արտադրական հիմքը, իսկ առանց արդյունաբերության զարգացման անհնար է ապահովել կայուն արտահանում, տեխնոլոգիական արդիականացում և աշխատատեղերի երկարաժամկետ ստեղծում։

Տնտեսական կառուցվածքային այս խոցելի ֆոնին լրացուցիչ ռիսկ է ստեղծում գնաճի արագացումը։ 2025 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում սպառողական գնաճը հասել է 3,3 տոկոսի՝ նախորդ տարվա 1,5 տոկոսի դիմաց։ Թեև այս մակարդակը թվացյալ կարող է համարվել չափավոր, սակայն դրա կառուցվածքը և դինամիկան լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Գնաճի հիմնական շարժիչը դարձել է սննդամթերքի գների 4,6 տոկոս աճը և ծառայությունների սակագների 3,1 տոկոս բարձրացումը, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշները զգալիորեն ավելի ցածր էին՝ համապատասխանաբար 2,2 և 2,5 տոկոս։ Ոչ պարենային ապրանքների գները, որոնք 2024 թվականին նվազել էին 1,8 տոկոսով, 2025 թվականին արդեն ցույց են տվել 0,9 տոկոս աճ։ Սա նշանակում է, որ գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ։ Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել սպառողական գների միջին ամսական աճի արագացմանը, որը 2025 թվականին կազմել է 0,3 տոկոս՝ 2024 թվականի 0,1 տոկոսի դիմաց։ Այս միտումը վկայում է ոչ թե միանգամյա գնային շոկի, այլ կայուն ինֆլ յացիոն ճնշման ձևավորման մասին, որը կարող է շարունակվել նաև հաջորդ տարիներին։ Սննդամթերքի և ծառայությունների թանկացումը հատկապես ծանր ազդեցություն է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող խմբերի վրա, քանի որ նրանց ծախսերի կառուցվածքում հենց այս կատեգորիաներն ունեն ամենամեծ կշիռը։

Արդյունքում տնտեսական ակտիվության թվացյալ աճը չի վերածվում իրական բարեկեցության աճի, այլ ուղեկցվում է կյանքի թանկացմամբ և սոցիալական լարվածության պոտենցիալ բարձրացմամբ։ Եթե նկատվող միտումները պահպանվեն, և չկատարվեն խորքային փոփոխություններ՝ ուղղված արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերության վերակենդանացմանը, արտահանման խթանմանը և գնաճի կառավարմանը, ապա ներկայիս աճն ունենալու է ընդամենը կարճաժամկետ էֆեկտ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում