«Արծվի մենախոսությունը ճաղավանդակում»․ Դավիթ Ամալյան
Երգիչ- երգահան Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
<<Արծվի մենախոսությունը ճաղավանդակում>>…
Շնորհակալ եմ ինձ վանդակավորողներին, քանզի միայն էստեղ կարող էի հասկանալ, որ իրականում հոգիս է թռչում, իսկ թևերս ուղղակի ստանձնում են հոգուս ուղեկցողների դերը… Հավատում եմ, որ շուտով նորից թևերս կմիանան իմ ազատատենչ ճախրանքին, սակայն հոգուս միայնակ թռիչքներն ինձ հնարավորություն տվեցին վերևից տեսնել աշխարհի փոքրությունն ու Աստծու մեծությունը, չարի գրեթե աննկատ գոյանքն ու բարու հաստատուն և հավերժ գոյությունը… Այս անհամեմատելի համեմատություններն ինձ համար ծիծաղելի դարձրին դավաճանների գետնասողանքի լորձահետքերը, որոնք ոչինչ են ճախրաղոթքիս մեջ…
Ես ուժեղ եմ, որովհետև հոգիս թռչել գիտի, ես կաղոթեմ էն թույլերի համար, ում տեղից տեղ տեղափոխվելը միայն սողալով է լինում, հա, էդ սողացողներին ասեք, որ իրենց սողալը հեշտացնելու համար դավաճանության պարանից չբռնեն, այն անպայման կպոկվի, ու կգահավիժեն դեպի երկրանդունդը. Էդ ժամանակ ոչ մի Արծվաղոթք իրենց էդ անդունդից չի կարող փրկել…
Ամեն դեպքում կարոտել եմ ճաղավանդակից դուրս գտնվող ազատությանը, և միջիցս հորդացող լույսն ուզում եմ փոխանցել իրեն, որովհետև էդ ազատությունը բանտված է խավարով…
Չգիտեմ էս գրածս ինչ էր. մտորում էր, թե գրառում էր, կամ միգուցե փոքրիկ պատմվածք, բայց գիտեմ ում և ինչ երևույթի է նվիրված և եթե սկզբում չվերնագրեի <<Արծվի մենախոսությունը ճաղավանդակում>>, փակագծերս բացելով վերջում կվերնագրեմ
<<Կալանավայրում տեսակցեցի ԲԱԳՐԱՏ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՐԲԱԶԱՆԻՆ>>…




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»