Լպիրշության մրցավազք. պաշտոնյաներն ահռելի պարգևավճարներ են ստացել
Անցած տարում ՀՀ իշխանություններն այդպես էլ չկատարեցին իրենց հիմնական խոստումներից մեկը՝ բարձրացնել թոշակները։ Փոխարենը իշխանության տարբեր ներկայացուցիչներ ծաղրում էին թոշակառուներին։ Պարզվում է՝ թոշակները չեն բարձրացնում, որովհետև ավելի «կարևոր» գործեր կային՝ խոշոր պարգևատրումներ տալ իշխանության ներկայացուցիչներին։ Մինչ փաշինյանական իշխանությունը փորձում է մարսել պատգամավորներին հատկացված 3 միլիոն դրամ պարգևավճարների սկանդալը, երեկ հայտնի դարձավ, որ նախարարներն ու փոխնախարարներն ավելի բարձր պարգևներ են ստացել։
Ըստ հրապարակումների՝ պետական բյուջեի խրախուսման ֆոնդից շուրջ 3 միլիարդ դրամ (ավելի քան 7,8 միլիոն դոլար) է դուրս գրվել որպես տարվա պարգևատրում՝ 13-րդ աշխատավարձ։ Միայն Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025 թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար։ Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել։ Կառավարությունից չեն առանձնացրել, թե կատարողական ցուցանիշների հիման վրա որքան գումար են ստացել երկու փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։
Գումարի չափը ներկայացվել է ընդհանուր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարն առանձնացվել է՝ 11 մլն 950 հազ. 800 դրամ։ 6–7 միլիոն դրամ պարգևավճարներ են ստացել նաև նախարարները։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատել է այդ տեղեկությունը։ Ավելին՝ արդարադատության նախարարը կարծում է, թե նախարարություններին տված պարգևավճարները համարժեք են իրենց կատարած աշխատանքներին։
Լկտիության և լպիրշության այս մրցավազքը, իհարկե, ինչ-որ պահի դուրս է գալու վերահսկողությունից, իսկ հանրությունն էլ, ի վերջո, հասկանալու է, որ ի դեմս փաշինյանական իշխանության գործ ունի պետական բյուջեն առանց ամոթի լափող խմբավորման հետ։ Եվ այդ ժամանակ Փաշինյանն ու իր սպասարկողները կոպեկ առ կոպեկ, հատիկ առ հատիկ պատասխան են տալու։
Լիլիթ Մարտիրոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»