Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը հունվարի 16-ին Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել, այդ թվում՝ 2025 թվականին իր ձերբակալությանը խոչընդոտելու փորձի հետ կապված մեղադրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Նա նաև մեղավոր է ճանաչվել մի շարք այլ մեղադրանքներով, այդ թվում՝ պաշտոնական փաստաթղթերի կեղծման։ Դատախազությունը 10 տարվա բանտարկություն է պահանջել այս հոդվածներով։Հարավային Կորեայի նախկին ղեկավարը կարող է բողոքարկել այս որոշումը։Նշվում է, որ սա առաջին դատավճիռն է, որը կայացվել է Յուն Սոկ Յոլի կողմից ռազմական դրություն մտցնելու հետ կապված լայնածավալ գործի հետաքննության շրջանակներում։ Նրա նկատմամբ հարուցված է ութ քրեական գործ։2024 թվականի դեկտեմբերին Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն հայտարարեց։ Այս որոշումը վրդովմունք առաջացրեց երկրի բնակիչների շրջանում, իսկ խորհրդարանն արագ քվեարկեց այն չեղարկելու օգտին։ Արդյունքում Յուն Սոկ Յոլը համաձայնեց չեղարկել կարգադրությունը։
Այնուհետև Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկեց Յուն Սոկ Յոլի իմփիչմենթի օգտին. նա գտնվում է կալանքի տակ։Հունվարին հատուկ դատախազ Չո Ըն Սոկի թիմը պահանջեց մահապատիժ նշանակել Հարավային Կորեայի նախկին նախագահի համար՝ նրա կողմից ռազմական դրություն հայտարարելու գործով, քանի որ ըստ մեղադրող կողմի՝ նախկին նախագահը հրահրել է խռովություն, որի նպատակն էր իր լիազորությունները պահպանել դատական և օրենսդիր իշխանության վրա վերահսկողություն հաստատելու ճանապարհով։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան