Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել նրանց մասնագիտական գործունեության արդյունավետությունը․ Աբրահամյան
Իշխանության կողմից լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումները՝ տարբեր կառույցներում հավատարմագրումից զրկելուց մինչև պետական քարոզչամեքենայի ռեսուրսներով իրականացվող հարձակումներ, պատահական չեն և համակարգային բնույթ են կրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
««Ժողովուրդ» թերթի լրագրողների նկատմամբ խորհրդարանում արձանագրված ապօրինությունը, ինչպես նաև տարբեր իշխանական գործիչների և նրանց հետ ասոցացվող անձանց ու խմբերի կողմից տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող վիրավորանքների, ատելության և վարկաբեկման գործընթացը իշխանության քաղաքականության ուղենիշներից է և ունի ակտիվացման հստակ միտումներ։
Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել նրանց մասնագիտական գործունեության արդյունավետությունը։
Հատկապես ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունը, մի կողմից, փորձում է հնարավորինս քողարկել իր վնասակար քաղաքականության հետևանքներն ու իր բերած ողբերգական էջերը, մյուս կողմից՝ դաշտն առավելագույնս լցնել սեփական օրակարգերով և իր համար նախընտրելի տեղեկատվությամբ։
Սա բռնատիրության կառուցման առանցքային ուղղություններից է»,-գրել է Աբրահամյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»