Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ ինչպես Հռոմի պապի, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսի աջը համբուրում են, դա հարգանք է կարգավիճակին և եկեղեցուն․ Արամ Սարգսյան
1700 տարի և ավելի հայ եկեղեցին միակ կառույցն է, որ առանց ընդհատումների, տարբեր վայրիվերումներով եկել- հասել է մեր ժամանակները։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ ինչպես Հռոմի պապի, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսի աջը համբուրում են, դա հարգանք է կարգավիճակին և եկեղեցուն։ Բազմիցս ասել եմ, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վերնախավը ՌԴ-ից կախվածության շղթայի վերջին օղակն է, որ պետք է խզվի, և՝ մնում եմ իմ տեսակետին։ Ես առաջին, երկրորդ, երրորդ նախագահների հետ էլ բարդ հարաբերություններ ունեմ, երկրորդ նախագահի մասով անգամ սրված, անողոք, երբեմն շատ ցավոտ քննադատում եմ նրանց, բայց անունով չեմ դիմում, մականուններ չեմ տալիս, որովհետև կարծում եմ, որ այդպես հարգում եմ Հայաստանի Հանրապետության պետականությունը և կառավարման ինստիտուտները։ Ես կարծում եմ՝ իմ սերունդը իր մեծամասնության մեջ այդպիսին է, լա՞վ է, թե՞ վատ, այդպես է, դա արժեհամակարգի ու աշխարհընկալման հարց է, մեզնից յուրաքանչյուրն ունի պատմության, պետության, պետության առաջ և պետության համար պատասխանատվության իր պատկերացումները, որ ձևավորում է նաև վարքագիծը քաղաքականության մեջ:
Իսկ մեկ բաժակ ջրում փոթորիկ սերմանողներին ասեմ՝ մի չարչարվեք, միևնույն է` կոնսենսուս մինուս մեկ չի լինելու...»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»