ՄԹ դեսպանն արձագանքել է վիզայի պատճառով Եվրոպայի առաջնությանը հայ գեղասահորդների չմասնակցելուն
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլն արձագանքել է վիզայի պատճառով Եվրոպայի առաջնությանը հայ գեղասահորդների չմասնակցելու խնդրին․
«Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։
Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից հետո, երբ մարզիկներն արդեն ստիպված էին եղել չեղարկել իրենց ճամփորդությունը։ Դրանից հետո մենք անմիջական կապի մեջ ենք եղել Գեղասահքի ֆեդերացիայի և Միացյալ Թագավորության վիզաների և ներգաղթի ծառայության (UKVI) հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել։
UKVI-ից ինձ ասացին, որ վիզաներն արդեն տրամադրվել են, սակայն հասկանում եմ, որ սա փոքր մխիթարանք է՝ հաշվի առնելով բաց թողնված առաջնությունը։
Թեև Բրիտանական դեսպանատունը Երևանում որևէ կերպ չի առնչվում կամ զբաղվում վիզաների դիմումների հարցերով և չի կայացնում դրանց վերաբերյալ որևէ որոշում, նման հատուկ դեպքերում մենք պատրաստ ենք հնարավորության սահմաններում աջակցել՝ տրամադրելով գործընթացի վերաբերյալ ուղղորդումներ»,-մասնավորապես նշել է դեսպանը՝ խրախուսելով բոլոր ճամփորդողներին Միացյալ Թագավորության վիզայի համար դիմել հնարավորին շուտ։
Նրա խոսքով՝ ստանդարտ ընթացակարգը տևում է նվազագույնը 15 աշխատանքային օր, իսկ ծանրաբեռնված ժամանակահատվածներում կամ պետական տոների շրջանում այն կարող է ավելի երկար տևել։
«Ժամանակի սղություն ունեցող ուղևորությունների համար՝ օրինակ մրցաշարերի կամ միջոցառումների, խնդրում եմ նախապես բավարար ժամանակ նախատեսել դիմելիս։
Շուտով սպասվող Երևան–Լոնդոն նոր ուղիղ չվերթների մեկնարկով ակնկալում եմ, որ Հայաստանից ավելի շատ մարդիկ կայցելեն Միացյալ Թագավորություն՝ զբոսաշրջության, ընտանիքի այցելությունների կամ գործնական նպատակներով
ՄԹ-ն վիզաների տրամադրման բարձր ցուցանիշ ունի և ջերմորեն ողջունում է հայ այցելուներին»,-հավելել է նա։
Ավելի վաղ՝ Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիան հայտարարել է, որ ազգային հավաքականի գեղասահորդները չեն մասնակցի Մեծ Բրիտանիայում անցկացվող Եվրոպայի Առաջնությանը մուտքի վիզան սահմանված ժամկետում չստանալու պատճառով։




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա Սողոմոնյան
Վարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ին
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան