Թուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը
Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, բուռն քննարկումների տեղիք է տվել քաղաքական շրջանակներում։ «Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն նախաստորագրված համաձայնագիրը վերջնականապես ստորագրվի և, հետևաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ իրականացվի, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ճանապարհը տարածաշրջանում՝ կայունությամբ և բարգավաճմամբ։ Այժմ այս քաղաքական կամքը գոյություն ունի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարության շրջանում։
Հիմա մի քանի բան է մնացել, որ Հայաստանը պետք է անի։ Ինչպես գիտեք, գալիք հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են, դա նույնպես կարևոր փուլ կլինի։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ հարցումներով պարոն Փաշինյանն այժմ առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք այն կառուցողական դերակատարությանը, որը նա ունի այս հարցում։ Այս գիծը, այս վճռականությունը պետք է շարունակվի», — հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Ընդդիմությունն արդարացիորեն գործող իշխանություններին մեղադրում է Թուրքիայի թելը թելերում լինելու մեջ, նաև պնդում, որ արտաքին դերակատարները փորձում են միջամտել Հայաստանի ներքին գործերին։
Փաշինյանական իշխանությունն էլ փորձում է խուսափել այս մեղադրանքներից՝ հայտարարելով, թե Թուրքիայի արտգործնախարարը ընդամենը արձանագրումներ է արել, և որևէ միջամտություն Հայաստանի ներքին գործերին չկա։ Բայց փաստն այն է, որ թուրքական իշխանությունները արդեն իսկ բացեիբաց միջամտում են Հայաստանի ներքին գործերին, ընդ որում՝ կարելի է սա համարել որպես փորձ, որը, եթե հաջողությամբ պսակվի, ապա Հայաստանի ներքաղաքական իրավիճակին միջամտելու դեպքերը շատ ավելի մեծ ծավալներ կստանան։
Ի վերջո, Հայաստանի հակառակորդները առաջին հերթին փորձում են պարզել հայ ժողովրդի դիմադրողականության աստիճանը, հասկանալ, թե մինչև որտեղ կարող են ճնշումներ բանեցնել։ Ըստ էության, Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունը, հատկապես նման քաղաքական պայմաններում, սրա մեկ դրսևորում է։ Ֆիդանը և Թուրքիայի իշխանություններն իրենք էլ փորձում են հասկանալ, թե որն է հայ ժողովրդի եռման կետը և մինչև ուր կարող են միջամտել Հայաստանի գործերին։
Արփինե Վրացյան




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան