Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով
Հայաստանյան արևմտամետ կուսակցությունները, ինչպես նաև քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ խորհրդարանական արտահերթ ընտրություններին կմասնակցեն մեկ կուսակցության կազմում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս տեղի ունեցած հանդիպումից հետո որոշվել է ընտրություններին մասնակցել ոչ թե դաշինքով, այլ մեկ կուսակցության ցուցակով, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել 4 տոկոսանոց նվազագույն շեմը։
Թեպետ Եվրամիությունն ահռելի գումարներ է ծախսելու Հայաստանում իրենց խոսքով, այսպես ասած, «հիբրիդային սպառնալիքների» դեմ՝ փաստացի քաղաքական կեղտոտ պայքար մղելով հատկապես ռուսամետ կողմնորոշում ունեցող ուժերի դեմ, բայց Եվրամիության հիմնական խաղադրույքը գործող իշխանությունների՝ «Քաղաքացիական պայմանագրի» վրա է։
Իսկ ևս մեկ արևմտամետ ուժ էլ փորձում են անցկացնել խորհրդարան՝ Փաշինյանի թիկունքը պաշտպանելու համար։ Հրաշալի հասկանալով, որ արևմտամետները չունեն բավարար չափով հեղինակություն դաշինքով անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարելու համար, վերջնականապես որոշվել է, որ կմասնակցեն մեկ կուսակցության կազմում։ Այդ կուսակցությունը լինելու է «Հանրապետություն» կուսակցությունը, և որի ցուցակով կգնան նաև «Հանուն հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ, օրինակ՝ Հովսեփ Խուրշուդյանը, Լուսինե Հակոբյանը։ Նախկինում Բաբաջանյանի ցուցակով առաջադրված Ստեփան Սաֆարյանը առայժմ ցանկություն չի հայտնել մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
Եվ առաջիկայում արևմտյան ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցները բավականին լուրջ արշավ են սկսելու արմատական ընդդիմադիր ուժերին վարկաբեկելու և իրենց ցանկալի քաղաքական միավորին խորհրդարան անցկացնելու համար։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»