2026 թվականի ընտրությունները «սթրես-թեստ» են լինելու ՀՀ վարչապետի համար. Մարկեդոնով
ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կառուցված համակարգի համար «սթրես-թեստ» են լինելու։ Այս կարծիքին է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Փորձագետն ուշադրություն է հրավիրել մի քանի առանցքային գործոնների վրա, որոնք հունիսյան ընտրարշավն առանձնացնում են նախորդ բոլոր ընտրություններից, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Այսպես, օրինակ, ընտրությունները կլինեն առաջին համազգային քարոզարշավը Լեռնային Ղարաբաղի լիակատար կորստից և նրա հայաթափումից հետո: Անցել են նաև «թավշյա հեղափոխությունից» հետո «իշխանության թարմացման» հետ կապված պատրանքներն ու հիացմունքները: Ընտրությունների ժամանակ կառավարության ղեկավարը կմտնի իր իշխանության իններորդ տարվա մեջ: Փորձագետի խոսքով՝ այս ընթացքում Փաշինյանը կարողացել է հասնել պետական կառավարման համակարգի համասեռացմանը։
«…Ութ տարի առաջ նա (ՀՀ վարչապետը – խմբ.) ընդունեց իշխանությունը անվերահսկելի խորհրդարանի տեսքով՝ ընդդիմադիր զգալի հատվածով, խնդրահարույց քաղաքապետարանով (որտեղ կենտրոնացած է բոլոր ընտրողների մեկ երրորդից ավելին), համեմատաբար ինքնավար տեղական ինքնակառավարման մարմիններով, հակառակվող դատական համակարգով և «ղարաբաղյան վենդեայով»։ Մինչև 2026 թվականը այս «ծաղկող բարդությունից» ոչ մի հետք չմնաց… Հայաստանի իշխանությունները հաջողեցին նաև վարչական ճնշման և վարչական ռեսուրսի օգտագործման հարցում», – նշում է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»