Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան  Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա Գասպարյան
Քաղաքականություն

Հայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով․ Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ընթացքում այսօր, հունվարի 20-ին, Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներն ու առաջարկվող լուծումները՝ ընդգծելով, որ երկիրը կանգնած է խորքային բարեփոխումների անհրաժեշտության առաջ։

Նրա խոսքով՝ Հայաստանը տնտեսապես գտնվում է աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում և ունի լուրջ կառուցվածքային խնդիրներ։ «Մեր երկիրը տնտեսապես աշխարհի աղքատ երկրներից մեկն է՝ 110-րդն է։ Այսօր Հայաստանը ունի արմատական բարեփոխման կարիք»,- նշել է նա։

Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ անկախությունից հետո Հայաստանի պետական համակարգերը ձևավորվել են տարբեր օրակարգերի շուրջ՝ սկզբում անվտանգային, ապա ներքին հակասություններով պայմանավորված, ինչի արդյունքում աննկատ է մնացել երկրի աստիճանական թուլացումը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացի հետևանքներից մեկն է զանգվածային արտագաղթը, հատկապես շրջաններից։

«Մենք ունենք թուլացող Հայաստան․ շրջաններից մարդիկ դուրս են գալիս, Երևանից՝ մեկնում ԱՄՆ, շրջաններից՝ Ռուսաստան։ Անկախությունից հետո երկրի բնակչությունը նվազել է շուրջ կես միլիոնով և շարունակում է նվազել»,– ասել է նա։

Կարապետյանը նշել է, որ արտագաղթի հիմնական պատճառը աշխատատեղերի պակասն է, հատկապես մարզերում։ «Այսօր Հայաստանի շրջաններում ամենապահանջվածը աշխատանքն է։ Գործ չկա, դրա պատճառով մարդիկ լքում են երկիրը, ընտանիքները քայքայվում են, ունենում ենք դեմոգրաֆիկ և սոցիալական ծանր հետևանքներ»,– ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ մինչ այժմ պետության կողմից կիրառված քաղաքականությունը՝ ֆինանսական արտոնությունների, սուբսիդիաների կամ բյուջետային աջակցությունների միջոցով, չի տվել ակնկալվող արդյունքը, իսկ արդյունաբերությունն ու արտադրությունները մարզերում շարունակում են անկում ապրել։

«Մենք այսօր տեսնում ենք Երևանում վարկերի հաշվին ստեղծված տնտեսություն, որը երկարաժամկետ հեռանկարում կայուն չի կարող լինել»,– նշել է Կարապետյանը։

Ներկայացնելով առաջարկվող տնտեսական ծրագիրը՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ նախատեսվում է իրականացնել հինգ քայլից բաղկացած ռազմավարություն, որի առանցքային նպատակը Հայաստանում 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է։

«Մենք առաջարկում ենք ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում։ Սա պարզապես հայտարարություն չէ․ դրա հիմքում կա մակրոտնտեսական հստակ պլանավորված քաղաքականություն»,– ասել է նա՝ հավելելով, որ ծրագրի առանցքում արդյունաբերականացումն ու վերաարդյունաբերականացումն են։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը տարիներ շարունակ կորցրել է իր արտադրական և ստեղծարար ներուժը՝ վերածվելով վարկերի ու արտաքին օգնության վրա հիմնված տնտեսության։ «Դինամիկ երկիր ունենալու համար մեզ անհրաժեշտ է ստեղծարար տնտեսություն, որը հիմնված է արտադրությունների և ծառայությունների արտահանման վրա»,– նշել է նա։

Նա ուշադրություն է հրավիրել նաև արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի վրա՝ ընդգծելով, որ Հայաստանը տարեկան շուրջ 7 միլիարդ դոլարի ներմուծում է իրականացնում, իսկ արտահանման և ներմուծման տարբերությունը կազմում է մոտ 4 միլիարդ դոլար։

«Սա նշանակում է, որ Հայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով, և այդ տարբերությունը կոմպենսացնում է կամ սփյուռքից փոխանցումներով, կամ պետական պարտքով։ Այլ կերպ ասած՝ մենք պարտքով ենք ապրում»,– ասել է Նարեկ Կարապետյանը։