Մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա մեկից ավելի երաշխավոր, դա խաղաղության միակ լուրջ գրավականն է. Նարեկ Կարապետյան
Մեր արտաքին քաղաքական ընդհանուր տեսլականը դա է, որ մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա մեկից ավելի երաշխավոր: Մեկից ավելի երաշխավոր ունենալը երկարաժամկետ խաղաղության միակ լուրջ գրավականն է: Թուղթը բավականին փոփոխական մեծություն է թուրքերի հետ բանակցությունների ժամանակ, իսկ երաշխավորները հաստատուն են: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Մեր ժամանակաշրջաններում փոքր երկրները ավելի լավ են ապրում, քանի-որ կառավարությունները ավելի դինամիկ են ու ակտիվ: ԹՐԻՓՓ-ը այս պահի դրությամբ Հայաստանի համար բացում է և հնարավորություններ, և ռիսկեր, հնարավորությունն է բերել Ամերիկայի Միացյալ նահանգներին դեպի երաշխավորի մակարդակ:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ ժամկետներում է լուծվելու հարցերը իշխանություն դառնալու դեպքում՝ Նարեկ կարապետյանը նշեց. «5 քայլերը տեղի են ունենալու 5 տարվա ընթացքում, դա հաշվի առնելով՝ ուզում եմ մի նկատառում անել: Իշխանության փոփոխության առաջին տարին լինելու է այս պրոցեսների պատրաստման տարին, երկրորդ տարվանից զգացվելու է լուրջ փոփոխություններ, իսկ երրորդ տարվանից մենք առերեսվելու ենք պտուղների հետ: Լինելու են հարյուրավոր ներդրումային ծրագրերի մշակում, Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի ամեն շրջանի համար ներդրումային ծրագիր է մշակելու: Երկիր մտնելու է աննախադեպ քանակի ներդրման միջոց, մենք ցույց տվեցինք ճանապարհը:
Եզրափակելով իր խոսքը՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ կարևոր է այն հարցերի քննարկումը, որոնք վերաբերելու են յուրաքանչյուրի կյանքին նպաստելուն. «Այսօր ուզում եմ կենտրոնանանք այն բաների վրա, որոնք ազդելու են յուրաքանչյուրի կյանքի փոփոխության վրա: Մենք պետք է փորձենք մարդկանց հասցնել այն միտքը, թե ինչ ենք փոխելու մեր երկրում, որ փոփոխությունը անձերի հետ կապված չլինի, այլ ընդհանուր երկրի մոտեցման հետ»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»