Մեր թիմում ունենք մարդ, ով աշխատել է այս կառավարության հետ, կարևոր պայման է՝ մաքուր ձեռքեր և պրոֆեսիոնալիզմ. Նարեկ Կարապետյան
Մեր թիմում լինելու են մարդիկ, ովքեր աշխատել են բոլոր կառավարությունների հետ, ունենք մարդ, ով աշխատել է այս կառավարության հետ, ունենք նաև այլ կառավարություների հետ աշխատած ներկայացուցիչներ: Կարևոր նախապայմանն է՝ մաքուր ձեռքեր և պրոֆեսիոնալիզմ: Մենք 50 մլն չենք, որ ընտրենք, չունենք այդ մեծ ընտրությունը, որ իրար մոռանանք: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենց քաղաքական ուժի մեջ կլինեն նախկին իշխանության ներկայացուցիչներ, և արդյոք սկզբունքային է իրենց համար նախկին իշխանություններից ներկայացուցիչներ չընդգրկելը:
Անդրադառնալով այն գործիչներին, ովքեր երկարաժամկետ մաս են կազմում այլ քաղաքական ուժերի՝ Կարապետյանը նշեց, որ իրենց դեպքում քիչ է հավանական. «Ավելի շատ կլինեն գործիչներ, ովքեր համակիր ու մասնակից են եղել, բայց ինչ-որ էտապում: Հայաստանում եղած բոլոր կուսակցություններից էլ հնարավոր է, որ ունենանք ներկայացուցիչներ, մենք չենք բաժանում: Տնտեսագետների մոտեցումը քաղաքական գործիքների մոտեցումից լրիվ տարբեր է: Տնտեսագետները գնում են արդյունավետության հետևից: Հայ քաղաքական գործիչների նշանակալի մեծամասնությունը այդպես էլ չհասկացա, թե ինչի հետևից է գնում»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»