«Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը ներողություն է խնդրել Ազգային ժողովում իր հնչեցրած որոշ ձևակերպումների համար և հայտարարել, որ հրաժարականի դիմում է ներկայացնում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչպես նաև ինքնաբացարկ է հայտնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ Հռիփսիմե Հունանյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել 2025-ի հոկտեմբերին։ Հիշեցնենք՝ նախօրեին խորհրդարանում օրենքի ընդունման քննարկմանը նա հայտարարել էր, թե «մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացմանը»։
Բանակի հասցեին նման լպիրշ հայտարարությունն այնքան էր քննարկվել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ի վերջո ստիպված եղավ իր շարքերից բացառել կրթությունից զուրկ պատգամավորուհուն, ով արդեն մի քանի անգամ հասցրել է հայտնվել տարբեր սկանդալային պատմություններում։ Հունանյանը հանձնաժողովի նախագահ էր ընտրվել, քանի որ խմբակցությունում պարզապես կոմպետենտ որևէ պատգամավոր չէր եղել, որին կարող էին նման պատասխանատու պաշտոն առաջարկել։ Այժմ էլ ՔՊ-ն չունի որևէ թեկնածու ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։ Մեր աղբյուրը հայտնեց, թե միակ թեկնածուն Լուսինե Բադալյանն է, որին էլ կարող են մինչև ընտրություններ նշանակել այդ պաշտոնին։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»