Նեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու Խաղաղության խորհրդին, որի աշխատանքը կուղղվի Գազայի հատվածում հակամարտության և հնարավոր այլ համաշխարհային հակամարտությունների կարգավորմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։Խաղաղության խորհուրդը Թրամփի նախաձեռնությունն է, որն ուղղված է ամբողջ աշխարհում հակամարտությունների կարգավորմանը՝ սկսած Գազայի հատվածից։ Ենթադրվում է, որ Թրամփն ինքը ցմահ կգլխավորի այն։Ավելի վաղ խորհրդին միանալու ԱՄՆ նախագահի հրավերին համաձայնություն են տվել Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Արգենտինան, Հունգարիան, Վիետնամը, Մարոկկոն, ԱՄԷ-ն։Մինչդեռ եվրոպական երկրների դիվանագետներն ավելի վաղ մտահոգություն էին հայտնել, որ Թրամփը փորձում է փոխարինել ՄԱԿ-ը՝ այլընտրանքային հարթակ ստեղծելով գլոբալ հակամարտությունների կարգավորման համար։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան