Գնա՛ քո խավիարը կեր, ապուշ․ Փիմբլեթը՝ Ծառուկյանին
UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կոշտ հայտարարություններով հարձակվել է թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի վրա՝ մեղադրելով նրան իր ոճը կապկելու մեջ։
«Արմանը փորձում է կրկնօրինակել ինձ՝ սոցցանցերում ավելի լավը երևալու համար։ Ցուցադրաբար բուրգեր ու պիցցա է ուտում… Գնա՛ քո խավիարը կեր, ապուշ։ Ես ատում եմ Ծառուկյանին, նա պարզապես մեծամիտ սրիկա է։ Ես պետք է նրան երկնքից իջեցնեմ գետին»,- ասել է Փիմբլեթը Full Send-ի եթերում։
Հիշեցնենք, որ արդեն այս կիրակի՝ հունվարի 25-ին, Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարում Փեդի Փիմբլեթը կմրցի Ջասթին Գեյջիի հետ՝ թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի գոտու համար։
Ինչ վերաբերում է Արման Ծառուկյանին, ապա նա իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թ. նոյեմբերին (UFC Fight Night 265)՝ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթելով Դեն Հուքերին։ Հայ մարտիկի հաշվին կա 23 հաղթանակ և 3 պարտություն։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»