3 մլն դոլար յուրացնելու համար մեղադրանք է առաջադրվել Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել է յուրացման և փողերի լվացման մեղադրանքներով նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ռոստիսլավ Շուրմայի դեմ մեղադրանք առաջադելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Kyiv Independent պարբերականը՝ նշելով, որ Շուրման չի արձագանքել տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին։
Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տվյալներով՝ գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ինը կասկածյալի։ Նրանց շարքում է նաև Շուրմայի եղբայրը՝ Օլեհը, ով Զապորոժիեի էներգետիկ ընկերության համասեփականատերն է։
Շուրմա եղբայրները 2019-ից 2020 թվականներին Զապորոժիեի մարզում էներգետիկ ընկերություններ են ձեռք բերել և այնտեղ արևային էլեկտրակայաններ են կառուցել։ Հետագայում նրանք գումարներ են ստացել կառավարությունից՝ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, սակայն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված ռազմական գործողություններից հետո այն տարածքները, որտեղ տեղակայված են էլեկտրակայանները, գրավվել են, հետևաբար հնարավոր չի եղել արտադրել ու մատակարարել էլեկտրաէներգիա։ Այդուհանդերձ, նրանց ընկերությունները շարունակել են հատկացումներ ստանալ Ուկրաինայի կառավարությունից։
Կասկածյալներն ընդհանուր առմամբ մեղադրվում են 3.28 միլիոն դոլար յուրացնելու մեջ։
Ռոստիսլավ Շուրման զբաղեցրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը 2021-2024 թվականների ընթացքում։
Ներկայում թե՛ Ռոստիսլավ Շուրման, թե՛ նրա եղբայրը բնակվում են արտերկրում։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան