Նարեկ Սամսոնյանի ինքնազոհողությունը մթնոլորտ է փոխում թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական դաշտում
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է.
«Նարեկ Սամսոնյանի ինքնազոհողությունը մթնոլորտ է փոխում թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական դաշտում։ Երկու կողմում էլ, մեղմ ասած, մեծ դիսկոմֆորտ է։ Ընդդիմության մոտ՝ որովհետև կա հստակ գիտակցություն, որ Նարեկի կյանքին սպառնացող վտանգը՝ ի թիվս այլ պատճառների, մեծապես պայմանավորված է նաև ընդդիմության գործունեության անարդյունավետությամբ։ Դե իսկ ՔՊ-ականներն էլ հասկանում է, որ «թավշյա, ժողովրդավար իշխանությունից» վերածվել են անմեղ մարդկանց կալանավորող, նրանց խոշտանգող, երկրում բռնատիրություն հաստատող բանդայի։
Նարեկի ինքնազոհողությունը թե՛ ընդդիմությանը և թե՛ իշխանություններին զրկում է իրենց գործունեությունն նույնկերպ շարունակելու ոչ միայն բոլոր փաստարկներից, այլև բարոյական իրավունքից։
Նարեկի ինքնազոհողության հետևանքից ընդդիմությունն ու իշխանությունը կարող են փրկվել միայն երկու դեպքում՝ ա) հետևություններ անելով և վերջապես նորմալ գործելով և բ) քաղաքական ու նաև բարոյական պադոշություն ցուցաբերելով։ Չնայած՝ երկրորդ այս տարբերակը, իհարկե, չի կարելի փրկություն կոչել։
Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև մեր էլիտաների մասին։ Նարեկի մարտահրավերը բոլորին է ուղղված՝ հասարակական գործիչներին, գիտնականներին, նկարիչներին, բժիշկներին…
Նարեկն արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ է և սա համազգային նշանակության հարց է դառնում»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»