Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով
Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

«Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդին

Վերջին օրերին իշխող քաղաքական ուժի անհանգստությունը դժվար է չնկատել։ Պատճառը մեկն է՝ «Մեր Ձևով» շարժման ակտիվացումը և դրա շուրջ ձևավորվող հանրային հետաքրքրությունը։ Հունվարի 20-ին Երևանում կայացած գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո իշխանական թիմը ամբողջ կազմով լծվել է այնտեղ հնչած մտքերի քննադատությանը՝ փորձելով կասկածի տակ դնել ներկայացված տեսլականը։


Շնորհանդեսին մասնակցում էին տնտեսագետներ և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ։ Ներկայացված ծրագիրը միտված էր Հայաստանի տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և արտագաղթի խորքային պատճառների վերացմանը։ Ըստ մասնագետների՝ խոսքը ոչ թե հերթական հայտարարությունների, այլ համակարգային մոտեցման մասին էր, որը շեշտադրում էր արդյունաբերության զարգացումը և արտահանմանը միտված ոլորտների խթանումը։


Ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ նոր աշխատատեղերի ստեղծումը, ակնհայտորեն հանգիստ չի տալիս գործող իշխանությանը։ «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը վերաարդյունաբերականացման միջոցով կարող է ստեղծել մինչև երեք հարյուր հազար նոր աշխատատեղ։ Նրա խոսքով՝ այսօր երկիրը հիմնականում ապրում է վարկերի, արտերկրից փոխանցումների և մասամբ ծառայությունների հաշվին, մինչդեռ կայուն զարգացման համար անհրաժեշտ են արդյունաբերություն և իրական արտադրություն։ Նա նշել է, որ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ յոթ միլիարդ դոլարի ապրանք, իսկ արտահանման և ներմուծման տարբերությունը կազմում է շուրջ չորս միլիարդ դոլար, ինչը խոսում է տնտեսության կառուցվածքային խոցելիության մասին։


Այս հայտարարություններին արձագանքել են նաև շարժման անդամները։ Ռուբեն Մխիթարյանը սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում նշել է, որ երեք հարյուր հազար աշխատատեղ ստեղծելու մասին խոստումները նյարդայնացնում են իշխանության ներկայացուցիչներին։ Նրա խոսքով՝ եթե իշխանությունները հպարտանում են իրենց ստեղծած աշխատատեղերով, ապա պետք է պատասխան տան, թե ինչու է աղքատության մակարդակը, հատկապես Շիրակի մարզում, հասնում շուրջ քառասուն տոկոսի, ինչու մարդիկ դժվարությամբ են վճարում կոմունալ ծախսերը և չեն կարողանում ապահովել արժանապատիվ կյանք։ Նա ընդգծել է, որ գործող իշխանության հաշվետվություններում նշված աշխատատեղերը հաճախ գոյություն ունեն միայն թղթի վրա, մինչդեռ շարժումը նպատակ ունի իրական փոփոխությունների։


Հունվարի 22-ին Նարեկ Կարապետյանը հրապարակմամբ նշել է, որ երեք օրում պետական բյուջե կփոխանցվի շուրջ մեկ միլիարդ դրամ հարկ, իսկ այդ ամսվա ընթացքում շուրջ քսան հազար թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։ Նա հույս է հայտնել, որ այդ միջոցները չեն ուղղվի պարգևավճարների, այլ կծառայեն հանրային իրական կարիքներին։


Հիշեցնենք, որ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր Ձևով» շարժումը գրանցվել է որպես քաղաքական ուժ և հանդես է գալու «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Նորաստեղծ քաղաքական ուժը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի հստակ օրակարգ և Հայաստանի զարգացման իր տեսլականը։


Ակնհայտ է, որ իշխանության սուր արձագանքը պայմանավորված չէ միայն քննադատությամբ։ Այն ավելի շուտ վկայում է քաղաքական նոր ուժի նկատմամբ վախի մասին, որը խոսում է տնտեսության, աշխատատեղերի և սոցիալական արդարության մասին ոչ թե կարգախոսներով, այլ թվերով և պատասխանատվությամբ։ «Մեր Ձևով» շարժման շուրջ ձևավորվող գործընթացները ցույց են տալիս, որ հասարակության մի զգալի հատված սպասում է այլընտրանքի, որը կարող է խոստումներից անցնել գործի և ձևավորել իսկապես ուժեղ Հայաստան։