Հանրային դաշինք. Միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնություն
Մենք՝ «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներս, համախմբվել ենք Հայաստանի քաղաքական համակարգի խորքային ճգնաժամն արձանագրելու և դրա պատճառների շուրջ հանրային խոսք ձևավորելու նպատակով։
Մեր համոզմամբ՝ երկրի հիմնական խնդիրը ոչ թե կոնկրետ անձերն են, այլ միահեծան իշխանության ինստիտուցիոնալ մոդելը, որն ամրապնդվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։
Այս համակարգը վերարտադրում է իշխանության գերկենտրոնացում, ճյուղերի ձևական տարանջատում, անկախ մարմինների քաղաքական կախվածություն և վերահսկողության մեխանիզմների թուլացում։
«Հանրային դաշինքը» քաղաքացիական հարթակ է, որն իր անելիքները կենտրոնացնում է երկու ուղղությամբ՝
- քաղաքական ուժերից ստանալ հստակ դիրքորոշում՝ երկրի ներսում միահեծան իշխանությունը բացառող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ,
- հասարակության քաղաքական գիտակցությունը բարձրացնել, մատնանշելով, որ Հայաստանի հիմնական մարտահրավերը ոչ թե կոնկրետ անձերն են կամ առանձին ճամբարները, այլ ինստիտուցիոնալ միահեծան իշխանական համակարգը։
Դաշինքն իր դերակատարությունը տեսնում է նաև որպես կամուրջ հանրության և ընտրական գործընթացների միջև՝ հատկապես 2026 թվականի ընտրությունների համատեքստում, նպաստելով քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը և ժողովրդավարական փոփոխությունների հանրային պահանջի ձևավորմանը։
Նախաձեռնող խումբ՝
Հայկ Դորունց
Նարեկ Պարոնյան
Վարդան Հարությունյան
Հայկ Բաղդասարյան
Հովհաննես Իշխանյան
Նախաձեռնությանը աջակից են՝
Վիկտոր Մնացականյան __ «Հաղթանակ» կուսակցություն
Դավիթ Կարապետյան __ միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան
Սեմյոն Բաբայան __ «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ
Նաիրի Սարգսյան __ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար
Սուրեն Սուրենյանց __ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ
Կարինե Սահակյան __ լրագրող հաղորդավար
Արշակ Զաքարյան __ ռեժիսոր, հասարակական գործիչ
Նաիրի Հոխիկյան __ «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ» տնօրեն
Հայկ Մանասյան __ «Հիմնադիր զավակներ» նախաձեռնության համահիմնադիր




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Իշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյա...
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն Մանվելյան