Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կոշտ հայտարարություններից և Արարատ Միրզոյանի պատասխանից հետո երեկ շատ ավելի կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ակնհայտորեն ցույց տալով, որ Հայաստանի գործող իշխանությունների դեմ կոշտ հայտարարությունները, ինչպես նաև ուժգնացող հռետորաբանությունը, պետական քաղաքականության արդեն ձևավորված մաս են։ Զախարովան իր ճեպազրույցում անդրադարձել է Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործին՝ ասելով, թե «ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարությունների համար» քրեական հետապնդումը «աբսուրդ» է։
Ըստ նրա՝ Ռուսաստանը միշտ եղել և մնում է հավատարիմ Հայաստանի ինքնիշխան, անկախ և բարգավաճ պետություն լինելու գաղափարին։ Զախարովան նշել է, թե Հայաստանի ղեկավարության արձագանքը Վարդան Ղուկասյանի հայտարարություններին «զարմանալիորեն անհամապատասխան է այն բանին», թե ինչպես է Երևանը նախընտրում անտեսել մի շարք երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների մեկնաբանությունները, ագրեսիվ միջամտությունը ներքին գործերին, նաև «չեն տեսել կալանավորումը նրանց, որոնք կոչ են անում միանալ ԵՄ-ին»։
Միրզոյանը, հիշեցնենք, Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Լավրովի հայտարարություններից հետո հայտարարել էր, թե «դա կոպիտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին»։ Ընդ որում՝ ամենևին չհերքելով, որ Ղուկասյանը հետապնդվում է քաղաքական նկատառումներով՝ Ռուսաստանին կոչ էր արել չխառնվել Հայաստանի ներքին գործերին։ Եվ Մարիա Զախարովայի պատասխանը ակնհայտորեն ապացուցում է, որ ռուսական իշխանությունները մտադիր չեն դադարեցնել իրենց հայտարարությունները, առավել ևս որ հայտարարությունների նման ընթացքը վկայում է՝ ռուսական իշխանությունները բոլորովին ցանկություն չունեն հաշվի նստել փաշինյանական իշխանության ցանկությունների հետ։ Սա լուրջ ահազանգ է հենց գործող իշխանությունների համար, որոնք ի վերջո պետք է հասկանան՝ ում հետ և որքան կարող են մտնել դիմակայության մեջ։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»