Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով
Աբու Դաբիում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների համաձայնությամբ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով, առանց մամուլի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Հաղորդվում է, որ տարբեր ձևաչափերով մի շարք հանդիպումներ էլ տեղի են ունենում Աբու Դաբիի պալատներից մեկում:
Հիշեցնենք՝ բանակցությունների առաջին փուլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գնահատել է արդյունավետ: Առաջին փուլը նվիրված էր անվտանգության վերաբերյալ հարցերին: Բանակցություններից առաջ հայտնի էր դարձել, որ առանցքային թեման կլինի Ուկրաինայի արևելքում տարածքների վերահսկողությունը։ Ամերիկյան բանակցային խմբում ընդգրկված են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, նախագահի փեսա Ջարեդ Քուշները, ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության գնումների դաշնային ծառայության հանձնակատար Ջոշ Գրունբաումը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան