Ինչո՞ւ է Ադրբեջանի 2026-ի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել շուրջ 44 տոկոսով․ Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Ինչ-որ մեկը կարո՞ղ է գուշակել, թե ինչու է Ադրբեջանի 2026 թվականի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել շուրջ 44 տոկոսով։
Ի դեպ, այս արձանագրումը՝ իր բոլոր ռիսկերով հանդերձ, ամրագրված է նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համապատասխան զեկույցում։
Ուզում եմ հիշեցնել, որ նույն ժամանակահատվածում ՀՀ իշխանությունն, ի պատասխան, իր ռազմական բյուջեն կրճատել է մոտ 15–16 տոկոսով։ Դեռ չեմ խոսում պարտադիր ժամկետային զինծառայության կրճատման և մի շարք այլ՝ ստեղծված իրադրությանը բացահայտորեն ոչ համարժեք քայլերի մասին։
Ես չեմ պնդում, որ այս կամ հաջորդ տարի անխուսափելիորեն պատերազմ է լինելու։ Սակայն առնվազն արձանագրում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խախտված ռազմական բալանսը շարունակաբար խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ուղիղ և անուղղակի ճնշման հսկայական գործիքակազմ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»