Բաքվում կանխվել է դեսպանատներից մեկի նկատմամբ ահաբեկչության փորձը․ ձերբակալվել է 3 ադրբեջանցի
Ադրբեջանում 3 քաղաքացի է ձերբակալվել Բաքվում օտարերկրյա դիվանագիտական ծառայություններից մեկի նկատմամբ ահաբեկչության փորձ կազմակերպելու կասկածանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը։
«Օպերատիվ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիև Իլդար Իլհամ օղլուն (ծնվ․ 2000թ․), Պիրիև Ամին Էլշադ օղլուն (ծնվ․ 2005թ․) և Ալիզադե Էլվին Սանան օղլուն (ծնվ․ 2005թ․) կրոնական թշնամանքի հենքի վրա պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Բաքվում օտարերկրյա դեսպանության նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կասկածյալները հանցավոր կապի մեջ են եղել ահաբեկչական «Վիլայաթ Խորասան» խմբավորման հետ, որն «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության միավոր է։Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը չի նշում, թե որ պետության դեսպանության նկատմամբ է կազմակերպվելիս եղել ահաբեկչությունը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան