Գահընկեցություն UFC-ում. Արման Ծառուկյանը զիջեց առաջատարի դիրքը
Հյուսիսամերիկյան UFC կազմակերպությունը թարմացրել է թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակը UFC 324 մրցաշարից հետո։ Հայ մարտիկ Արման Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը։
Այժմ դասակարգման աղյուսակը գլխավորում է ԱՄՆ ներկայացուցիչ Ջասթին Գեյջին։ Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել բրիտանացի Փեդի Փիմբլեթի նկատմամբ՝ դառնալով թեթև դիվիզիոնի ժամանակավոր չեմպիոն։
Թարմացված վարկանիշային աղյուսակը ունի հետևյալ տեսքը․
Ջասթին Գեյջի (Ժամանակավոր չեմպիոն)
Արման Ծառուկյան
Չարլզ Օլիվեյրա (Բրազիլիա)
Մաքս Հոլոուեյ (ԱՄՆ)
Փեդի Փիմբլեթ (Մեծ Բրիտանիա)
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն MMA-ում գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն։ Իր վերջին մենամարտում՝ Fight Night 265 մրցաշարի շրջանակում, նա առավելության է հասել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ, ով այժմ զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»