Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Ադրբեջանի Հանրապետության դեսպան Նասիմի Աղաևը, հունվարի 27-ին Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հրավերով, մասնակցել են «Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ․ Պատմական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, Գերմանիայի դերը և Եվրոպայի նոր արևելյան կապը» խորագրով քննարկմանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և անձամբ ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեփուլին, ով նախկինում եղել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ, նախորդող ժամանակահատվածում ցուցաբերած կառուցողական աշխատանքի և աջակցության համար։
Միջոցառմանը ներկա են գտնվել տասնյակ փորձագետներ, պատգամավորներ, և լրատվամիջոցներ։ Այն կազմակերպվել է Մյունխենի Մաքսիմիլիանս համալսարանի և Աախենի համալսարանի «Միջազգային համագործակցության, տեխնոլոգիական դիվանագիտության և հաղորդակցության ինստիտուտի» կողմից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»