Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց»
Այսպես կոչված «Թրամփի ուղին» լուրջ խնդիրներ է հարուցել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համար։ Վերջինս, ինչպես հայտնի է, եռակողմ հանձնաժողովի անդամ է, նախկինում՝ մինչ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելը, եղել է Արդշինբանկի վարչության նախագահ և բավականին լուրջ կապեր ունի ռուսական տարբեր շրջանակների հետ, ուստի հենց Մհեր Գրիգորյանն է տարիներ շարունակ ապահովել Փաշինյանի իշխանության կապը ռուսական կողմի հետ։
Ընդ որում, ռուսներն էլ բավականին լավ աչքով են նայել Մհեր Գրիգորյանին՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, նրա հետ ավելի բարեհամբույր հանդիպումներ ունեցել։ Հենց Գրիգորյանն է Փաշինյանին շատ դեպքերում փոխարինում ԵԱՏՄ կամ ԱՊՀ գագաթնաժողովներում, հանդիպումներում։
Ըստ հավաստի աղբյուրների՝ վերջերս իր մերձավորների շրջապատում Մհեր Գրիգորյանը նեղսրտել է, որ իր համար էլ շատ տհաճ և անսպասելի են եղել «Թրամփի ուղու» այսօրվա նախագծի պայմանները, որով Հայաստանը փաստացի 99 տարով իր տարածքը տալիս է երրորդ երկրի, ամերիկացիներն էլ նույն այդ համաձայնագրով կարող են գործարքի մեջ ներգրավել այլ երկրների։ Փաստացի TRIPP-ի գործարքը գաղութային գործարք է, 74/26 տոկոս համամասնությունը նաև հարցականի տակ է դնում Հայաստանի հանքային ռեսուրսների ապագան։ Եվ այժմ Գրիգորյանը բանկիրների շրջապատում նշել է, թե իրեն ոչ ոք չի հարցրել, բայց ապագայում նաև իր վզով է մնալու TRIPP-ի պատասխանատվությունը։
Ու Գրիգորյանը նաև նշել է, թե սկսել է խնդիրներ ունենալ ռուսական կողմի հետ, քանի որ իր ֆինանսական կապիտալի, բիզնեսների մի մասը այս կամ այն չափով կապված է ռուսների հետ։ Մինչդեռ կառավարությունում լուրջ կասկածներ կան, որ եթե ինչ-որ բան Փաշինյանի ցանկացած ուղով չգնա, ապա բոլորը պատասխան են տալու նույն հոդվածով։ Առավել ևս՝ ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա TRIPP-ի հետ և ի՞նչ հետևանքներ կլինեն Հայաստանի Հանրապետության համար։
Մանե Անանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»