Թուրքիայի աջակցությունն արտերկրում իրականացվող հալածանքներին պետք է դադարեցվի. Հայ դատ
2026 թվականի հունվարի սկզբին սիրիական ուժերը՝ Թուրքիայի և ջիհադիստական խմբավորումների աջակցությամբ, պաշարեցին Հյուսիսային Սիրիայի քրդական թաղամասերը՝ կտրելով սննդի, ջրի և դեղորայքի մատակարարումները, ինչպես նաև իրականացնելով խաղաղ բնակչության և տեղական ինքնապաշտպանական ուժերի նկատմամբ մահապատիժներ։ Պաշարումն ավարտվեց Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե քաղաքային թաղամասերից ավելի քան 250000 քրդերի էթնիկ զտմամբ, որոնք ստիպված էին փախչել ծանր հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների պայմաններում։
Այսօր Քոբանին, այն քաղաքը, որը 2014 թվականին դարձավ «Իսլամական պետության» դեմ դիմադրության խորհրդանիշ, կանգնած է նոր պաշարման առաջ։ Սիրիական ուժերը՝ Թուրքիայի կառավարության աջակցությամբ, Հյուսիսային սահմանին տեղակայել են աճող թվով տանկեր և ծանր հրետանի՝ ցամաքային ներխուժման սպառնալով, որը կհանգեցնի քրդական բնակչության պատմական հայրենիքի էթնիկ զտմանը։
Սա ևս մեկ դրսևորում է Թուրքիայի կողմից այնպիսի պետությունների աջակցության, որոնք ճնշում և հալածում են բնիկ փոքրամասնություններին, այդպիսի ցցուն օրինակ է 2023 թվականին արցախահայության էթնիկ զտումը։ Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի արտասահմանում փոքրամասնությունների կոտորածաներին և էթնիկ զտմանն իր աջակցությունն ու ֆինանսավորումը, իսկ միջազգային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել նման ագրեսիվ արտաքին քաղաքականությունը կանխելու համար։
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը վերահաստատում է իր անսասան աջակցությունը բոլոր ժողովուրդների ինքնորոշման և ինքնիշխանության իրավունքին, այդ թվում՝ քրդական ժողովրդի։
Ավստրալահայ համայնքը համերաշխ է «Ավստրալիայի ժողովրդավարական քրդական կազմակերպությունների Ֆեդերացիայի հետ և Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում դատապարտել քրդերի դեմ ուղղված բոլոր ռազմական գործողությունները, պահանջել թուրքական ուժերի և նրանց հովանավորյալների անհապաղ դուրսբերումը Սիրիայի սահմանից և մարդասիրական օգնություն տրամադրել հակամարտության հետևանքով տեղահանվածներին։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
29 հունվար 2026թ.




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»