Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է
Իրանի շուրջ զարգացումները գնալով ավելի վտանգավոր ընթացք են ստանում, իսկ բանակցությունները, կարծես, փակուղի են մտել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ «Այն շարժվում է մեծ արագությամբ և հզոր ուժով», – գրել է Թրամփը՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան նավատորմը առաջնորդում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։ «Ինչպես և Վենեսուելայի պարագայում, այս դեպքում ևս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագորեն և, եթե պետք լինի, բռնության կիրառմամբ», – նշել է նա։
Իրանն էլ, ըստ էության, հետքայլի որևէ նշան ցույց չի տալիս։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանի զինված ուժերի մատները ձգանի վրա են՝ պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։ «12-օրյա պատերազմից քաղված արժեքավոր դասերը թույլ են տվել մեզ արձագանքել ավելի հզոր, արագ և խորը։ Միևնույն ժամանակ, Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար և հավասար միջուկային համաձայնագիրը՝ հավասար հիմունքներով և առանց հարկադրանքի, սպառնալիքների և ահաբեկման, որը ապահովում է Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ և երաշխավորում է միջուկային զենքի բացակայություն», – X-ի իր էջում գրել է Արաղչին։
Փաստացի տարածաշրջանում զարգացումները ավելի ու ավելի վտանգավոր դրսևորումներ են ստանում, և բազմաթիվ առաջատար լրատվամիջոցներ չեն բացառում, որ Իրանին նոր հարված հասցնելը օրերի, անգամ ժամերի հարց է։ Բնականաբար, այս ամենը ծանր հետևանքներ է ունենալու մեր տարածաշրջանի համար։ Մինչ Փաշինյանի իշխանությունը խաղաղության քարոզ է տանում՝ փորձելով Միացյալ Նահանգներին բերել տարածաշրջան, ԱՄՆ-ը մտմտում է Իրանին հարվածելու մասին։ Հատկապես ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցելության մասին լուրերի ֆոնին, ինչպես նաև այսպես կոչված TRIPP ծրագրի շուրջ բանակցությունների ու դրան Իրանի կոշտ արձագանքի խորապատկերում ակնհայտ է, որ ամերիկա-իրանական նոր հակամարտությունը առաջին հերթին հարվածելու է հենց Հայաստանի Հանրապետությանը։
Փաստացի հարավային հարևանը, որը Հայաստանի բնական դաշնակիցը կարող է լինել, նման պայմաններում կարող է վերածվել Հայաստանի թիվ մեկ հակառակորդի։ Իսկ դրա միակ պատասխանատուն և մեղավորը փաշինյանական իշխանությունն է։
Սոնա Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»