Իրանի վրա հարձակումը հարվածի տակ կդնի ԱՄՆ բոլոր ռազմակայանները. Խամենեիի ներկայացուցիչ
Իրանի դեմ ցանկացած ագրեսիա հարվածի տակ կդնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքները, որոնք գտնվում են իսլամական հանրապետության զինված ուժերի հասանելիության սահմաններում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ, զինված ուժերի ընտիր զորամասեր) Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Աբդալլա Հաջի Սադեղին:«Այսօր մեր հասանելիության սահմաններում է գտնվում ոչ միայն մեկ ռազմակայան, այլև ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային վարձկանների ամբողջ ենթակառուցվածքը:
Զինված ուժերը պատրաստ են մարտի, և ցանկացած շարժում թշնամու կողմից կստանա ջախջախիչ պատասխան ցամաքում, ծովում և տարածաշրջանի բոլոր ամերիկյան ռազմակայաններում», – մեջբերել է նրա խոսքը IRNA գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հսկայական ռազմանավատորմ» է ընթանում Իրանի կողմը: Նա հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի «արդար և իրավահավասար» գործարք, որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում:
ԱՄՆ-ի ղեկավարը հիշեցրել է, որ անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներին։ Նա նախազգուշացրել է, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատ»՝ կոչ անելով «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան