Պետք է Հայաստանը հանել գերտերությունների բախման տիրույթից և գրագետ կառավարել «Չպատերազմ» իրավիճակը
«Բոլորովին այլ ընտրություններ
1.Եթե առաջատար քաղաքական ուժերը որպես սկզբունքային կետ ընդունեն, որ մինչև 2018-ի Հայաստանն այլևս չկա, և ո´չ տարածաշրջանն է նախկինը, ու ոչ էլ՝ աշխարհը, սա լավ հիմք կլինի՝ առկա իրողությունների վրա Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանը գնալու։
2.Եթե լայն հասարակությանը կարողանանք բացատրել, որ իրենից նախ և առաջ ընտրություն է պահանջվում, ու հետո միայն՝ քվեարկություն, մենք նախքան հունիսը կունենանք մթնոլորտի էական փոփոխություն։ Իսկ մթնոլորտի փոփոխությունը հաջողության թիվ մեկնախապայմանն է։ Ընտրություն՝ քո երեխայի ապագա երկրի էության մասին։
3.Եթե մեր ընտրական վերնախավերն իրենք գիտակցեն և կարողանան մարդկանց բացատրել, որ հիմա աշխարհը թևակոխել է «հատուկ օպերացիաների» միջազգային հարաբերությունների փուլ, որտեղ ուժեղը, ըստ էության մի կարճ շրջան նախապատրաստությունից հետո, անում է ամենաանհավանական գործողությունները (Արցախ, Գազա, Վենեսուելա, Գրելանդիա, գուցե՝ Իրան), ապա մեր հասարակությունը նկատելիորեն կզգաստանա՝ հասկանալով, որ թվացյալ խաղաղությունը հաշված ժամերի ընթացքում կարող է վերափոխվել այլ պատմության։
4.Հաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն։ Բայց ձևակերպումը պետք է իսկապես ճիշտ և ազնիվ լինի։ Այս առաքելությունը շատ սահմանափակ է, բայց և պատմական. պետք է ոսկերչական ճշգրտությամբ Հայաստանը հանել գերտերությունների բախման տիրույթից, գրագետ կառավարել այսօրվա «Չպատերազմ» իրավիճակը, վերջ դնել հանրության ներսում պառակտմանն ու թշնամանքին, ներքին համերաշխություն հիմքի վրա, ներքին համակեցության նոր կանոններով սկսել երկրի հետպատերազմյան վերականգնումը։
5.Եթե մենք հասկանանք, թե ինչ վտանգավոր բանի մասին է խոսում փաստը, որ հասարակության մոտ 60տոկոսը դեռ չի որոշել՝ գնալու է ընտրության, թե ոչ, իր համար ընտրությունը կարևոր է, թե ոչ, թե ինչի մասին է այս ընտրությունը, ապա մենք ավելի լրջորեն կմոտենանք իրականությանը և ավելի լրջորեն մեզ կտրամադրենք աշխատանքի»։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»