ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային Patriot հրթիռների վաճառքը
ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների 9 միլիարդ դոլարի հնարավոր վաճառքը, այս մասին հայտարարել է Պենտագոնի Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահմանում ռազմական տեխնիկայի և զենքի վաճառքի համար։
Հայտարարության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ԱՄՆ-ից խնդրել են 730 PAC-3 MSE հող-օդ դասի հրթիռներ և դրանց հետ կապված սարքավորումներ։ Գործարքը հաստատվել է Պետդեպարտամենտի կողմից, և համապատասխան ծանուցումը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին։
Հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռների վաճառքը Սաուդյան Արաբիային համապատասխանում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգության նպատակներին։ Փաստաթղթում նշված դիրքորոշման համաձայն՝ Ռիադին զենքի վաճառքը «չի փոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»։ Պենտագոնը կարծում է, որ գործարքը «բացասաբար չի ազդի» ԱՄՆ զինված ուժերի մարտական պատրաստվածության վրա։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան