ԱՄՆ-ը Հնդկաստան է վերադարձրել տասնամյակներ առաջ գողացված քանդակները
Սմիթսոնյան ինստիտուտի Ասիական արվեստի ազգային թանգարանը Հնդկաստան է վերադարձրել միջնադարյան երեք բրոնզե քանդակներ, երբ ներքին հետաքննությունը հաստատել է դրանց անօրինական տեղափոխումը տաճարներից, գրում է բրիտանական The Independent-ը։
Խոսքը վերաբերում է 10-րդ դարի «Շիվա Նատարաջա», 12-րդ դարի «Շիվա Սոմասկանդա» և 16-րդ դարի «Սունդարարը կնոջ՝ Պարավայի հետ» արձաններին։ Բոլորն էլ Հնդկաստանից դուրս են բերվել 20-րդ դարի կեսերին։ Պոնդիչերիի ֆրանսիական ինստիտուտի արխիվային գրառումներն ու լուսանկարները, որոնք փաստաթղթավորել են Թամիլ Նադուի տաճարներում գտնվող արձանները 1956-1959 թվականներին, հաստատում են անօրինական տեղափոխումը։
Երկու բրոնզե քանդակներն ամբողջությամբ կվերադարձվեն հայրենիք, իսկ «Շիվա Նատարաջա»-ն («Պարող Շիվա») կմնա ցուցադրված Վաշինգտոնում՝ ըստ Հնդկաստանի հետ երկարաժամկետ համաձայնագրի։




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա Սողոմոնյան
Վարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ին
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան