ԶՈւ-ում հոգևոր ծառայության լուծարումը մեծ վնաս է հասցնելու զորքերում մթնոլորտին և մարտունակությանը
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զինված ուժերում հոգևոր ծառայությունը հսկայական դեր է ունեցել զորքերում բարոյահոգեբանական վիճակի, զինծառայողների միջև հարաբերությունների և ուսումնական-դաստիարակչական գործընթացների վրա։
Քաղաքական հաշվարկի և նեղ անձնական շահերից ու քինախնդրությունից ելնելով՝ բանակում այս ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին, մարդկային փոխհարաբերություններին և, ըստ այդմ, մարտունակությանը։
Քիչ չեն մարդիկ, ովքեր ձգտում են պատմություն մտնել։ Ոմանք այդ նպատակին հասնում են, սակայն այլ է խնդիրը՝ հերոսի՞, թե՞ հակահերոսի կարգավիճակով։
Փաշինյանն այդ ընտրությունը վաղուց էր կատարել, սակայն նա չի պատրաստվում հակահերոսի խարանը միայնակ կրել։ Երեկ այդ որոշումը Պապիկյանն է կայացրել, վաղը նրա այլ թիմակիցներ կընդունեն։
Պատմության անիվը հետ շրջել չի՛ լինի, պատմությունը խմբագրել չի՛ լինի․ միակ բանը, որ հնարավոր է՝ այս վայրագների իշխանության հեռացումից հետո, նրանց հասցրած ծանր վնասների վերականգնումն է, որը ժամանակ կպահանջի, սակայն հնարավոր է»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»