«Ամեն ինչ ճշտով է»… Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․
««Ամեն ինչ ճշտով է»…
Տարիներ առաջ մեր բակում սոցիալապես ծանր պայմաններում ապրող մի ընտանիք էր բնակվում։ Ժողովրդական լեզվով ասած՝ մի թաք տղա ունեին, անունը՝ (փոխված) Շահեն։
Հասունության տարիքն առած Շահենը, փոխանակ գոնե ինչ-որ կերպ օգներ ընտանիքին՝ դժվարությունները հաղթահարելու հարցում, ամբողջ օրը բակում էր անցկացնում՝ «կարևոր» գործով զբաղված։
Սև շորեր, ծիծակ կոշիկներ, վերնաշապիկի կոճակների կեսը բաց, որ շղթան անպայման երևա, սեւ ակնոցները՝ պարտադիր։ Բակի կենտրոնում պպզած՝ որոշում էր՝ որն է ճիշտ, որը՝ սխալ։
Ամեն անգամ, երբ մեր բակի Սարո պապը տեսնում էր Շահենին բարևելիս նույն խոսքն էր ասում․ «Շահեն ջան, էռնեկ ծըռերուն» (Շահեն ջան, երանի խենթերին)։
Շահենն էլ, իր ոճի մեջ, խոսքի տակ չէր մնում ու ձայնի հատուկ առոգանությամբ պատասխանում էր․ «Պապի ջան, հմեն ինչ ճշտովը» (պապի ջան, ամեն ինչ ճշտով է)։
Հերն էլ անիծած, որ այդ «ճշտի» պատճառով ընտանիքը կոմունալների փող չէր ճարում, էլ չասեմ առողջական խնդիրներ ունեցող ծնողների դեղերի գումարը։ Բայց Շահենի համար դա խնդիր չէր․ ինքը միշտ բակում էր՝ իր «ճշտով»։

Այս պատմությունը հիշեցի, երբ տեսա մեր երկրի վարչապետի «Վարչաբենդ» նախաձեռնությունը։ Կարծում եմ՝ հազարավոր մտքերի փոխարեն՝ Սարո պապիկի ու Շահենի այդ կարճ երկխոսությունն ամբողջությամբ տեղավորվում է այս թեմայի շուրջ թե՛ տրվող հարցերի, թե՛ ստացվող պատասխանների տրամաբանության մեջ։
Բայց կա մի էական տարբերություն։
Այս պարագայում մեր երկրի ճիշտն ու սխալը որոշողը լինելու ես դու, հարգելի’ ընթերցող։ Գալիք խորհրդարանական ընտրություններին քո քվեն է որոշելու «թաղի» կանոնները։
Թե չէ, եթե ոչինչ չփոխվեց, Շահենը խնդիր չունի, նա մեր հազարավոր մտահոգություններին ի պատասխան նույն ինքնավստահ տոնով կրկին ասելու է․ «Ամեն ինչ ճշտով է»…»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»