ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել
Նիկոլ Փաշինյանը երեկ Ջրվեժի խոշոր սրահներից մեկում դիսկոտեկ էր կազմակերպել, ինքն էլ թմբուկ էր զարկում՝ ուրախացնելով կուսակիցներին։ Ընդ որում, համերգի ընթացքում ոչ միայն նորաստեղծ «Վարչաբենդ» խմբի կատարումներն են հնչել, այլ նաև Նիկոլ Փաշինյանի սիրելի ռաբիզ կատարումները։ «Քաղպայմանագրի» պատգամավորները, պաշտոնյաներն ու հրավիրյալներն էլ «կոտրտվել» են՝ հնարավորինս լավ քեֆ անելու համար։ Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել։
«Քաղպայմանագրի» շատ անդամներ ու համակիրներ, որոնք ցանկություն էին հայտնել մասնակցել դիսկոտեկին, պարզապես չեն կարողացել։ Ականատեսների վկայությամբ՝ ամենաշատը պարել և տժացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը նաև հայտնվել էր պարողների մի խմբի հետ նախապես հրապարակված անոնսում։ «Քաղպայմանագրում» խոսում են, թե Ավանեսյանը հատուկ է Փաշինյանի աչքին փորձում այս կերպ հայտնվել՝ ցույց տալով իր նվիրվածությունը «պատրոնի» նախաձեռնություններին, և պարել է հենց Փաշինյանի աչքի առջև՝ առաջին շարքում։
Բանն այն է, որ ՔՊ վարչության ընտրություններում լուրջ ձախողում արձանագրելով՝ Ավանեսյանը մտավախություն ունի, թե Փաշինյանը, ի վերջո, կարող է ազատվել իր ներկայությունից, անգամ ՔՊ ընտրական ցուցակում չգրանցել։ Վերջին շրջանում առողջապահության նախարարի այս «տռճիկները» ընդամենը մեկ նպատակ ունեն՝ ցույց տալ իր հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։ Դիսկոտեկին նաև ՔՊ տարեց պատգամավորներն են մասնակցել․ մի կողմում կանգնած՝ ուշադիր հետևել են, թե ինչ է կատարվում։
Իսկ նման միջոցառումները, դրանցից տարածված տեսանյութերն ու Փաշինյանի էջում ամենժամյա պարբերականությամբ հրապարակվող նյութերը ընդամենը մեկ նպատակ ունեն՝ տպավորություն ստեղծել, թե հայ ժողովուրդը անհոգ ապրում է 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո։ «Հաց և տեսարաններ» ապահովելով, ընդ որում՝ տեսարանները մի քանի անգամ ավելի շատ, քան հացը, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ մի քանի նպատակ է հետապնդում․ մի կողմից հանրությանը ցույց տալ, թե տիրապետում է իրավիճակին և անհոգ է, մյուս կողմից էլ՝ շեղել երկրի իրական խնդիրներից։
Մարիամ Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»